481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության և ՀԿԿ-ի իրազեկումը մայիսի մեկին հանրահավաք անցկացնելու մասին
12:32
20 Ապրիլի 2009

Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության և Հայաստանի Կոմունիստական կուսակցության իրազեկումը մայիսի մեկին հանրահավաք անցկացնելու մասին, սակայն արգելել է երթ անցկացնել, հաղորդվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։  

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, «Սոցիալ-դեմոկրատական հնչակյան» կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ապրիլի 14-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում՝ մայիսի 1-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը, ըստ իրազեկման, մեկնարկելու է ժ. 15:00-ին Մատենադարանին հարող տարածքում` հանրահավաքով և ավարտվելու է երթով՝ Մատենադարանին հարող տարածք-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Տերյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով։

Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իր հերթին ապրիլի 14-ին Երևանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որը մեկնարկում է մայիսի 1-ին ժամը 11։00-ին երթով՝ Սարյանի արձան-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Վազգեն Սարգսյան փողոց-Շահումյանի հրապարակ երթուղով և ժամը 14։00-ին ավարտվում է հանրահավաքով Շահումյանի հրապարակում։

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ հանրավաքահաներ անցկացնելու մասին իրազեկումներն ի գիտություն են ընդունվել, իսկ երթ անցկացնելն արգելվել է։

«Նշված փողոցներն ընդգրկում են մայրաքաղաքի ամենածանրաբեռնված մայրուղիներն ու փողոցները, որոնք հագեցած են տրանսպորտային բազմաթիվ հանգույցներով: Նշված հատվածներում հետիոտնային և տրանսպորտային շարժուղին խիստ ծանրաբեռնված է նաև ոչ աշխատանքային օրերին, ինչի պարագայում երթի անցկացումը հիշյալ երթուղով էապես կխաթարի Երևան քաղաքի բնականոն կյանքը, կառաջացնի խցանումներ և անանցանելի կդարձնի կենտրոնական փողոցները, հրապարակներն ու խաչմերուկները, բարդություններ ու խոչընդոտներ կառաջացնի քաղաքացիների ազատ տեղաշարժի, տրանսպորտի անվտանգ և անխափան երթևեկության համար», - ասվում է տեղեկատվության մեջ։

Երթն արգելելու համար հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` մայիսի 1-ը համարվում է տոն և ոչ աշխատանքային օր է: Այդ օրը Երևան քաղաքում անցկացվում են տոնական և հրապարակային տարբեր միջոցառումներ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: