485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Էջմիածնեցի մարզիկներն ամենաշատ «ոսկին» են հավաքել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում
18:40
18 Ապրիլի 2009

Էջմիածնեցի մարզիկներն ամենաշատ «ոսկին» են հավաքել Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի կենտրոնից:

Ապրիլի 18-ին Վանաձորում ավարտվեց Հայաստանի բռնցքամարտի 2009թ.-ի առաջնությունը, որ մեկնարկել էր ապրիլի 13-ին:

Առաջնության արդյունքում Հայաստանի չեմպիոններ դարձան Հովհաննես Դանիելյանը  (Երևան, 48կգ), Արթուր Մովսիսյանը (Երևան, 51կգ), Դերենիկ Գիժլարյանը  (Էջմիածին, 54կգ), Ազատ Հովհաննիսյանը  (Մասիս, 57կգ), Արա Պուլուզյանը (Էջմիածին, 60կգ), Վոլոդյա Հայրապետյանը (Վանաձոր, 64կգ), Սամվել Մաթևոսյանը (Վանաձոր, 69կգ), Անդրանիկ Հակոբյանը  (Էջմիածին, 75կգ), Մյասնիկ Սարգսյանը  (Արարատ, 81կգ), Ցոլակ Անանիկյանը (Էջմիածին, 91կգ), Հովհաննես Օհանյանը  (Գյումրի, 91կգ):

Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացած բռնցքամարտիկները բարձր արդյունքներ են գրանցել նաև միջազգային ասպարեզում: Մասնավորապես, Հ.Դանիելյանը Եվրոպայի 2008թ. առաջնության հաղթող է, Ա.Հովհաննիսյանը` Եվրոպայի պատանիների առաջնության կրկնակի չեմպիոն, Ա.Պուլուզյանը` Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր, Ս.Մաթևոսյանը` աշխարհի պատանիների առաջնության երկրորդ մրցանակակիր, Ա.Հակոբյանը` միջազգային կարգի սպորտի վարպետ, աշխարհի 2008թ. գավաթակիր, Ց.Անանիկյանը` Եվրոպայի 2008թ. առաջնության արծաթե մրցանակակիր:

Առաջնության լավագույն բռնցքամարտիկներ հռչակվեցին Ազատ Հովհաննիսյանը և Վոլոդյա Հայրապետյանը: Լավագույն մրցավար ճանաչվեցին Մալո Սուքիասյանը (Վանաձոր), Գառնիկ Պողոսյանը (Գյումրի) և Ալեքսանդր Սարգսյանը (Երևան):

Առաջնությունը լավ կազմակերպելու համար պարգևատրվեց մրցումների գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Խաչիկյանը:

Հայաստանի բռնցքամարտի 2009թ.-ի առաջնությանը մասնակցեցին հանրապետության տարբեր մարզերի 110 մարզիկներ: Արդյունքների հիման վրա կհամալրվի ազգային հավաքականը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։