484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայերի ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը այսուհետ ժողովուրդների դեմ նման հանցագործությունները բացառելու ցանկության դրսևորում կդառնա. Գարեգին Բ
17:39
18 Ապրիլի 2009

Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը այսուհետ ժողովուրդների դեմ նման հանցագործությունները բացառելու ցանկության դրսևորում կդառնա, ասվում է թուրքական Ադանա քաղաքում հայերի ջարդերի 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Սրբատառ կոնդակում։ Ադանայի կոտորածի ժամանակ շուրջ 30 հազար մարդ է զոհվել։

«Ազգային խտրականությունը, ազգերի իրավունքների ոտնահարումներն ու բռնությունները, ազգամիջյան անհանդուրժողականությունը, ժողովուրդների դեմ գործվող հանցանքները բացառելու կամքի և ձգտումի արտայայտությունը պիտի լինի Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչումն ու դատապարտումը»,- ընդգծվում է Սբ. Էջմիածնի առաջնորդարանի տեղեկատվական համակարգից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված ուղերձում։   

Փաստաթղթում ասվում է, որ նշելով Ադանայում և Կիլիկիայի տարբեր բնակավայրերում իրագործված հայոց կոտորածների100-ամյա տարելիցը` հիշում ենք մեր բյուրավոր նահատակներին, անցյալ դարասկզբի մեր պատմության դժվարին ու ողբերգական ժամանակաշրջանը:

«Ոգեկոչում ենք մեր նախնիների անմահ հիշատակը, ովքեր ջարդերի ու Ցեղասպանության դժնդակ ժամանակներում ելան հերոսական պայքարի»,- նշվում է Կոնդակում։

Կաթողիկոսի խոսքերով, Կիլիկիայի ջարդերը շարունակությունն էին հայերին բնաջնջելու միջոցով Հայկական հարցը վերացնելու Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ծրագրի:

1890-ականներին Օսմանյան Թուրքիայում արյունալի կոտորածներով ոչնչացվել է շուրջ երեք հարյուր հազար հայ:

Ուղերձում նշվում է, որ Թուրքիայում իշխանության գլուխ անցած երիտթուրքերը, ովքեր երաշխավորել էին ազգերի հավասարություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն, անձի և գույքի ապահովություն, առավել սաստկացրեցին հալածանքները պատմական իր Հայրենիքում և Թուրքիայի այլ հատվածներում ապրող հայ ժողովրդի հանդեպ:

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ 1909թ. ապրիլին Ադանայում նոր կազմակերպված ջարդեր սկսվեցին: Կոտորածներին զոհ դարձավ ևս երեսուն հազար հայորդի:

«Ապրելու իր իրավունքը և ազատ կյանքը պաշտպանելու համար հայությունը դիմեց զենքի և ինքնապաշտպանության, հոգում` հավատքն ու ապավինությունը առ Աստված, սրտում` սերը առ Հայրենին և Մայր Եկեղեցին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ադանայի արիասիրտ հայորդիք, խիզախ զեյթունցիները, վանեցիները, մշեցիները, մուսալեռցիները, պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակվող հայերը մաքառեցին կյանքի իրավունքի պաշտպանության, ազատության, արդարության, խաղաղության հաղթանակի հավատով ու քաջարի ոգով»,- ընդգծեց կաթողիկոսը:

Նրա խոսքերով, այս հավատով ու զորեղ կամքով են մարտնչել մեր ժողովրդի արիասիրտ զավակները 1918թ. մայիսյան ազատամարտերում, երկրորդ աշխարհամարտի ռազմադաշտերում, Արցախի ազատագրության հերոսամարտերում:

«Ավելի քան ինը տասնամյակ է անցել Հայոց Եղեռնից: Սակայն թուրքական իշխանությունների կողմից ծրագրված Ցեղասպանությամբ մեկուկես միլիոնից ավելի հայորդիներ կորցրած, եղեռնահար մեր ժողովուրդը չդադարեց հուսալ համընդհանուր դատապարտումը մեր նախնիների դեմ գործված եղեռնագործության` հանուն արդարության բողոքի իր ձայնը միշտ հնչեցնելով ի լուր աշխարհի, որպեսզի նման ողբերգություններն այլևս երբեք չմթագնեն մարդկության կյանքը»,- ասվում է Կոնդակում:

Կաթողիկոսի խոսքերով, Հայոց Եղեռնը արյունալի և անլուր ողբերգության մռայլ էջ բացեց ոչ միայն մեր ժողովրդի, այլև ազգերի պատմության մեջ: Հայոց Ցեղասպանության դատապարտության հապաղումը խրախույս դարձավ նմանօրինակ ոճրագործությունների, աշխարհը վկա եղավ նոր ցեղասպանությունների:

«Մարդկային կյանքում ազգայնահալած քաղաքականության և նացիզմի  դրսևորումներն այսօր մտահոգության լուրջ խնդիր են և պահանջում են միջազգային հանրության միասնական, համընդհանուր և անհապաղ դատապարտությունը»,- ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Նրա խոսքերով, հայ ժողովուրդը այս հույսով ու հավատով, սակայն Եղեռնի չապաքինված ցավը և Հայ Դատի արդար պահանջը սրտում` իր նոր կյանքն է կերտում ազատ ու անկախ իր Հայրենիքում և ի սփյուռ աշխարհի:

 

«Ադանայի ու Կիլիկիայի հայոց ջարդեր 100-ամյա տարելիցը նշելով` վերստին հնչեցնում ենք կոչը Ցեղասպանության ճանաչման` հանուն բռնություններից ազատ, խաղաղ ու բարօր աշխարհի»,- ասվում է Կոնդակում։

«Ամենակալ Տիրոջ զորակցությամբ ու օրհնությամբ և մեր ժողովրդի աննվազ ջանքերով արդարության արշալույսը պիտի բացվի մեր կյանքում և իրավադատությունը պիտի կատարվի ազգիս հանդեպ»,- նշել է Հայկական եկեղեցու վեհափառը:

Նա կոչ է արել հաստատուն մնալ հավատի մեջ` աստվածասիրության, մարդասիրության, մեր արդար դատի:

«Հաստատուն մնանք հայրենի հիշատակները և ազգային ավանդները առավել նախանձախնդրությամբ պահպանելու կամքի ու ձգտումի մեջ և միշտ ապրենք սիրով առ Աստված, առ մեր Սուրբ Եկեղեցին և Հայրենիքը»,- ասվում է ուղերձում:

«Աղօթենք առ Տերն Ամենակալ, որ ազգային-եկեղեցական մեր անդաստանում արգասավորվեն և առատ պտուղներ բերեն մեր ժողովրդի համատեղված ջանքերը` ի սեր մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայ կյանքի, մեր լուսավառ գալիքի և ազգային մեր բոլոր իղձերի մարմնավորման»,- ընդգծվում է Կոնդակում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։