484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկրածուծի հայկական ռեեստր» հիմնադրամում գրանցված է ոսկրածուծի և ցողունային բջիջների շուրջ 14,5 հազար դոնոր. բժշկական տնօրեն
16:38
18 Ապրիլի 2009

«Ոսկրածուծի հայկական ռեեստր» հիմնադրամում գրանցված է ոսկրածուծի և ցողունային բջիջների շուրջ 14,5 հազ. դոնոր, որոնց թվում կան ոչ միայն Հայաստանի քաղաքացիներ, այլև հայեր ողջ աշխարհից, շաբաթ օրը լրագրողներին տեղեկացրեց հիմնադրամի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը։

«Մենք ձգտում ենք դոնորների թիվը հասցնել 100 հազարի։ Դա թույլ կտա բավարարել 100-ից յուրաքանչյուր 10-րդ պատվերը», - ասաց բժշկական տնօրենը։

ՄԻԱԿ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները այսօր ռեեստրում արյան հանձնման ակցիա էին կազմակերպել։

Նազարեթյանի խոսքերով, այս պահի դրությամբ 3-5 տոկոս է կազմում հավանականությունը, որ ռեեստրում համապատասխան դոնոր կգտնվի հիվանդների համար, ինչը վատ ցուցանիշ չէ։

«Ռեեստրը միակն է իր տեսակի մեջ ԱՊՀ ողջ տարածքում։ Մեր նպատակը ոսկրածուծի և ցողունային բջիջների պատվաստման կարիք ունեցողների համար դոնոր ապահովելն է։ Ռեեստրն առաջին հերթին ստեղծվել է հայերին օգնելու համար, սակայն հնարավոր է օգնություն ցուցաբերել նաև օտարերկրացիներին», - ասաց Նազարեթյանը։

Նա հատկապես ընդգծեց, որ արյան նմուշի, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների հանձնելու գործընթացն ամբողջովին անվտանգ է առողջության համար։

Միաժամանակ Նազարեթյանը տեղեկացրեց, որ դոնորներն իրենց օգնության համար դրամական փոխհատուցում չեն ստանում։

Բժշկական տնօրենը նաև նշեց, որ այժմ Հայաստանում ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման վիրահատություններ չեն իրականացվում, քանի որ չկան համապատասխան տեխնիկական պայմաններ։

«Ոսկրածուծի հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում 1999թ.-ի հունիսին։ Ռեեստրի նպատակը Հայաստանում և սփյուռքում սպիտակարյունությամբ և արյան այլ հիվանդություններով տառապողների համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնելն է։

Հայկական ռեեստրը համագործակցում է աշխարհում գործող այլ ռեեստրների հետ՝ հայերի համար հյուսվածքապատվաստի համապատասխանության հավանականության ավելացման նպատակով՝ աջակցելով Հայաստանում փոխպատվաստման զարգացմանն ու Ցողունային բջիջների հավաքման և փոխպատվաստման կենտրոնի բացմանը։

Հայկական ռեեստրը Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպության (BMDW) անդամ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։