480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+17
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը նախատեսում է Հայաստանին տրամադրել հավելյալ 20 մլն դոլարով. գրասենյակի ղեկավար
10:19
18 Ապրիլի 2009

Համաշխարհային բանկը նախատեսում է Հայաստանին տրամադրվելիք 525 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ավելացնել ևս 20 մլն դոլարով, ուրբաթ հայտնել է Համաշխարհային բանկի հայաստանյան  գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին կառավարության մամուլի ծառայությունից, Վարուդակիսը նշել է, որ հավելյալ միջոցները նախատեսված են   Հայաստանի աջակցության  ռազմավարության նախագծով, որի շուրջ  փոխհամաձայնության  գալու դեպքում հունիսի սկզբներին այն կներկայացվի ՀԲ տնօրենների խորհրդի  քննարկմանը:

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ այդ փաստաթուղթը  կազմվել է շատ սեղմ ժամկետում և քննարկվել ՀՀ ֆինանսների նախարարության հետ:

ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է, որպեսզի  աջակցության ռազմավարության  նախագծով նախատեսվող ուղղությունները համապատասխանեն ՀՀ կառավարության ծրագրերին և ուղղվեն հիմնականում սոցիալական հիմնահարցերի լուծմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը  նշել է, որ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն արդեն  իսկ դրական գնահատական են տվել ներկայացված աջակցության  ռազմավարության նախագծին և այժմ  հիմնական խնդիրը  փաստաթղթի հաստատումն  ու նախատեսվող ծրագրերի  հնարավորինս  արագ  իրականացումն է, ինչը, ըստ նրա,  նաև ՀՀ կառավարության  հակաճգնաժամային ծրագրի հաջողության կարևորագույն  երաշխիքներից է:

Գոհունակություն հայտնելով Համաշխարհային  բանկի հետ մեր երկրի համագործակցության ընթացքից՝ վարչապետը նշել է, որ ՀԲ-ի կողմից տրամադրված 85 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներից 50 մլն-ը փոքր և միջին ձեռնարկատիրությանն  ուղղելու վարկային ծրագիրն արդեն նկատելի թափ  է հավաքում:

Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նույն հաջողությամբ կիրականացվեն  նաև Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցության շրջանակներում  նախատեսվող առաջիկա մյուս ծրագրերը:

Արիստոմենե Վարուդակիսը և «Երկրի աջակցության ռազմավարություն»  ծրագրի առաքելության ղեկավար Սամյա Միտրան  պատրաստակամություն են  հայտնել  համագործակցելու նաև այն դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների  հետ, որոնք  ցանկություն կհայտնեն աջակցության վարկեր տրամադրել Հայաստանին:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։