486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում կայացավ միջնադարյան հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու անմահ ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը
20:08
17 Ապրիլի 2009

Հայաստանի Ազգային գրադարանում ուրբաթ գրադարանային շաբաթվա շրջանակներում կայացավ միջնադարյան հայ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործության շնորհանդեսը CD ձևաչափում։ 

Ձայնային ձևաչափում «Մատյան ողբերգության» ստեղծագործության թողարկումը իրականացվել է «Շարմ հոլդինգ» ընկերության կողմից՝ «Ասպարեզ» ձայնագրման ստուդիայի աջակցությամբ։ 

Նախագծի գաղափարն Անահիտ Դավթյանինն է, ով թարգմանության տեքստերի ու հենց ձայնասկավառակի խմբագիրն է։

«Ուզում եմ ասել, որ երջանիկ եմ, քանի որ տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքից հետո կարողացանք հասարակությանը ներկայացնել այս ձայնասկավառակը»,- ասաց Դավթյանը։

CD-ի վրա գրված ստեղծագործության տեքստը կարդում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, ում գրավիչ ձայնն էլ կենսափորձի հետ համատեղ պայմավորել են հեղինակների ընտրությունը։

«Մենք շատ անհասկանալի ժողովուրդ ենք, մեզանից հազար տարի պահանջվեց, որ բացահայտենք Նարեկացուն ու ներկայացնենք աշխարհին։ Ես խորապես համոզված եմ, որ եթե Նարեկացու ստեղծագործություններն ավելի վաղ թարգմանված լինեին, ապա աշխարհն այսօր կճանաչեր նրան այնպես ինչպես Հոմերոսին և Դանթեին»,- ասաց Սոս Սարգսյանը։   

Տեքստի նվագակցության հեղինակը կոմպոզիտոր Ներսես Մարգարյանն է։ Ձայնային ռեժիսոր Արմեն Թորոսյանին հաջողվել է հաղորդել բնօրինակի ձայնապնակի ողջ հարստությունը և վարպետի կատարման ինտոնացիոն հարստությունը։ Գրաբարից ստեղծագործության տեքստի թարգմանությունն իրականացրել է Մկրտիչ Խերանյանը։    

Սկավառակի վրա պոեմը հնչում է նաև անգլերեն։ Հայազգի ամերիկացի Թոմ Սամուելյանի թարգմանության տեքստը կարդում է Դեյվիդ Մինասյանը։

Գրիգոր Նարեկացին հայ բանաստեղծ է, փիլիսոփա, վանական և աստվածաբան, վաղ հայկական Վերածննդի ներկայացուցիչ։ «Մատյան ողբերգության» լիրիկական միստիկ պոեմը՝ թարգմանված աշխարհի շատ լեզուներով, զգալի դեր է խաղացել հայ գրական լեզվի զարգացման համար։ Առաջին անգամ տպվել է 1673 թ.-ին Մարսելում, մինչ այդ տարածվել է ձեռագիր մատյաններում։ Պահպանված մատյաններից ամենավաղը թվագրվում է 12-րդ դարում։      

«Մատյան ողբերգությունը» ռուսերեն թարգմանելու առաջին հայտնի փորձը վերագրվում է 14-րդ դարի սկզբին։ 1969թ.-ին «Հայաստան» հրատարակչությունում, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի նախաձեռնությամբ, հրատարակվեցին պոեմի ընտրյալ գլուխները` Նաում Գրեբնևի ռուսերեն թարգմանությամբ։   

«Մատյան ողբերգության» 1000-ամյակը նշվել է 2003թ.-ին, սակայն ձայնասկավառակ ստեղծելու վաղուց ծնված գաղափարն իրականություն դարձավ միայն 2008թ.-ին։ -0-   

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: