478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները հայ-թուրքական սահմանի բացման հարցում. նախկին արտգործնախարար
19:31
17 Ապրիլի 2009

Հայաստանը պետք է վերանայի իր մոտեցումները հայ-թուրքական սահմանի բացման շուրջ ընթացող բանակցային գործընթացում, որպեսզի սեփական դիրքերի թուլացում թույլ չտա, կարծում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Պետք է ինչ-որ բան փոխել՝ կամ բանակցությունները կոնֆիդենցիալ դարձնել, կամ սահմանների բացման ժամկետներ հաստատել, կամ էլ հստակություն մտցնել դրանցում»,- ուրբաթ իր «Անավարտ տասնամյակ» գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Օսկանյանը:

Նախկին արտգործնախարարի կարծիքով սահմանների բացման բանակցային գործընթացի ներկա իրավիճակը ձեռնտու է միայն Թուրքիային և կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի դիրքորոշման վրա՝ ղարաբաղյան հակամարտության հարցում:

Նա նշեց, որ Թուրքիան հայտարարելով, թե սահմանների բացումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, կարող է օգտագործել Հայաստանի հետ ընթացող բանակցությունների փաստը ղարաբաղյան հակամարտությունում ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումների վրա ազդելու նպատակով:

Օսկանյանի կարծիքով, այդ դեպքում ԱՄՆ-ն և Եվրոպան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կարող են ճնշում գործադրել Հայաստանի վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որպեսզի նրանից զիջումներ կորզեն:

Նախկին արտգործնախարարի խոսքերով, «թուրք ղեկավարների հայտարարություններն այն մասին, թե սահմանների բացումը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, և հայկական կողմի հայտարարությունները, թե սահմանի բացման հարցում առաջխաղացումներ կան, կասկածի տեղիք է տալիս»:

Օսկանյանը կարծում է, որ հայկական իշխանությունները պետք է թուրքական կողմի առջև սահմանների բացման վերջնաժամկետ դնեն, որից հետո դադարեցնեն բանակցային գործընթացը կամ դրանց կոնֆիդենցիալ բնույթ տան:

«Եթե անգամ 10 տոկոս վստահություն կա, որ Թուրքիան շահագրգռված է միայն բանակցություններով և ոչ թե դրանց արդյունքներով, ապա այն պետք է կոնֆիդենցիալ դարձնել: Այդ դեպքում ի հայտ կգա թուրքական կողմի անկեղծությունն այդ հարցում»,- ընդգծեց նա:

Օսկանյանը նկատեց, որ իր արտգործանախարարի պաշտոնում աշխատելու ընթացքում Թուրքիայի հետ բանակցությունները կոնֆիդենցիալ էին, սակայն ավելի իմաստալից էին, քան այսօրվա հրապարակային բանակցությունները:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը սկսվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: