484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ցուրտ ապրիլ է սպասվում. Հայհիդրոմետ
19:08
17 Ապրիլի 2009

Հայաստանում ցուրտ ապրիլ է սպասվում՝ նորմային մոտ տեղումների քանակով, տեղեկացրեց Հիդրոօթերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Առայժմ իրավիճակը աստիճանաբար դեպի լավն է գնում. ապրիլի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը նորմայից բարձր էր մեկ աստիճանով, երկրորդ տասնօրյակում ՝ երեք-չորս աստիճանով ցածր է նորմայից, իսկ երրորդ տասնօրյակում նորմային մոտ կլինի»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Նրա խոսքերով, այսօր և վաղը Հայաստանում ամպամած կլինի, տեղումները կշարունակվեն, հատկապես այսօր օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին, ինչպես նաև վաղը օրվա երկրորդ կեսին։ Պետրոսյանի բերած տվյալներով, արդեն ապրիլի 19-ին եղանակը կպարզի և ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով։ 

Սակայն աննշան տաքացումից հետո, ինչպես ասաց կենտրոնի պետը, տեղումները դարձյալ կշարունակվեն, և արդեն ապրիլի 23-24-ին ամպամած եղանակ կլինի՝ տեղումներով ու ջերմաստիճանի իջեցմամբ։

«Բայց ցրտահարությունների մասին խոսք լինել չի կարող։ Ցրտահարությունների մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ զրոյից բարձր ջերմաստիճանին հաջորդում է ջերմաստիճանի իջեցում մի քանի աստիճանով։ Բայց Հայաստանում բարձր լեռնային շրջաններում ջերմաստիճանը դեռ շարունակում է զրոյից ցածր մնալ»,- հայտարարեց նա։

Պետրոսյանի տվյալներով, Հայաստանում միջին ջերմաստիճանը ներկայում 4-5 աստիճանով ցածր է նորմայից, իսկ մի քանի օր առաջ ջերմաստիճանային ֆոնը 6-8 աստիճանով էր ցածր։

Ընդ որում կենտրոնի պետը հիշեցրեց, որ Հայհիդրոմետը ջերմաստիճանի իջեցում կանխատեսել էր դեռևս ապրիլի 10-ին, իսկ մասնավորապես Արարատի ու Գեղարքունիքի մարզերում գրանցված ջերմաստիճանի իջեցումը չի կարելի ցրտահարություն համարել։

Ինչպես հավաստիացրեց նա, Արարատի մարզում ջերմաստիճանի իջեցումը լուրջ հետևանքների չի հանգեցրել և աննշան կերպով ազդել է միայն կարտոֆիլի և լոբու նոր ցանքերի վրա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։