482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+17
Եղանակը Երևանում
Հայ
Մեդվեդև. ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առավելագույն առաջընթացի հույս ունի
19:00
17 Ապրիլի 2009

Ռուսաստանը կուզենար առավելագույն առաջընթացի հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացում, ուրբաթ հայտարարեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իմ կարծիքով, շատ կարևոր է նաև այն, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները կանոնավոր կերպով հանդիպեն։ Ռուսաստանը պատրաստ է կիրառել սեփական մանդատը։ Մենք միշտ փորձել ենք նպաստել այս գործընթացին և եթե նման կապերը շարունակվեն, իսկ այլընտրանք չկա, ես վստահ եմ, որ այս խնդիրը հնարավոր կլինի կարգավորել՝ լնելով երկու ժողովուրդների շահերից՝ հաշվի առնելով պատրաստված առաջարկությունները»,- ուրբաթ Մեդվեդևն ասաց լրագրողներին իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցությունից հետո։    

Ռուսական պետության ղեկավարը չբացառեց, որ «կարող են նոր գաղափարներ ի հայտ գալ»։

«Իհարկե, պետք է մնալ իրավական հարթության մեջ, բայց չթաքնվել նոր մոտեցումներից, որոնք որևէ իրավիճակում կարող են թարմություն մտցնել, ինչի շուրջ հնարավոր կլինի տեսակետներ համախմբել։ Ինձ թվում է, որ դա հնարավոր է»,- ասաց նա։  

Մեդվեդևն ընդգծեց, որ ՌԴ-ն իրենից կախված ամեն բան կանի այդ շատ բարդ, բայց միաժամանակ լուծելի հիմնահարցի կարգավորմանը հասնելու համար։ 

Ռուսական առաջնորդի կարծիքով, կողմերը լսում են միմյանց փաստարկները։

«Կան հեռանկարներ, և առաջին հերթին, պետք է ապավինել միջազգային իրավունքի նորմերին և բանաձևերին, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ առաջընթաց կա, ամենագլխավորն այն է, որ այս գործընթացների վրա չազդեն որևէ երրորդական, բայց երբեմն բավականին բարդ գործոններ, որ կողմերը, անխոս, զսպվածություն դրսևորեն ու հեռանկարներ տեսնեն»,- ընդգծեց Մեդվեդևը։

Լեռնային Ղարաբաղի կարգավորումը Մեդվեդև-Ալիև բանակցությունների ամենակենտրոնական թեմաներից մեկն է դարձել։ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ շարունակում է աջակցել փոխզիջումային տարբերակների որոնմանը՝ Բաքվի ու Երևանի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

Անցյալ նոյեմբերին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ կողմերը հաստատեցին հակամարտության քաղաքական կարգավորմանը հավատարիմ լինելու իրենց ցանկությունը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։