481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-արգենտինական միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա Հայաստանում
18:02
17 Ապրիլի 2009

Հայ-արգենտինական միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը տեղի կունենա 2009թ. ապրիլի 20-23-ին, Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Synopsys ընկերության մամուլի ծառայությունից:

Ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողության ժամանակ

կմարվեն հայ-արգենտինյան համատեղ թողարկման նամականիշները:         

«Ապրիլի 20-23-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում կկայանա Հայ-արգենտինական միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսը, որն անվանակոչված է ARAFEX-09»,- ասված է հաղորդագրության մեջ:         

Հայ և արգենտինացի ֆիլատելիստների համատեղ միջոցառումներն ունեն բավական հարուստ ավանդույթներ, և դրա վառ ապացույցն են այս տարի համատեղ թողարկված նամականիշները, որոնք խորհրդանշում են հայկական և արգենտինական ժողովրդական պարերը:     

«Երկու երկրների թվով վեցերորդ ցուցահանդեսը առանձնահատուկ է նրանով, որ շրջանառության մեջ է դրվել հայ-արգենտինյան նամականիշների համատեղ թողարկումը, որը խթանելու է երկու երկրների ժողովուրդների մշակութային կապերի նոր փուլ», - ասում է ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարար, ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Գուրգեն Սարգսյանը:

«Համատեղ նամականիշերի թողարկումը  երկու պետությունների  վաղեմի բարեկամության և մշակութային կապերի վառ դրսևորումներից է»,-ասում է ՀայՓոստ ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Խաչատուրյանը: «Նամականիշերի թեմայի ընտրությունը, ըստ իս, լավագույնն է պատկերում մեր ժողովուրդների մշակութային արժեքները, քանի որ պարը յուրաքանչյուր ազգային մշակույթի և ավանդույթների առավել գեղեցիկ ու պատկերավոր արտացոլումներից մեկն է: Մենք համոզված ենք, որ այս նախաձեռնությունը կունենա շարունակական բնույթ և կնպաստի մեր հետագա մշակութային կապերի զարգացմանը»:

«Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հավաքում են նամականիշներ: Ֆիլատելիայի լեզուն միջազգային լեզու է, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ազգությունների ներկայացուցիչներին յուրօրինակ ձևաթերթիկների միջոցով ծանոթանալու այլ երկրների մշակութային և պատմական իրադարձություններին ու ազգային առանձնահատկություններին», - ասում է Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը և Հայփոստ ՓԲԸ-ն:

Գլխավոր հովանավորն է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը: Հովանավորներն են Երևանի պետական համալսարանը, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, «Деловой Экспресс» շաբաթաթերթը, «Էկոնոմիկա» ամսագիրը, ԱՌԿԱ տեղեկատվական գործակալությունը:-0-

 

           

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: