486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային կոնգրեսը քաղաքապետի ընտրություններում հաղթանակելու նպատակ ունի
17:17
17 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ ազգային կոնգրեսը մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում, որոնք տեղի կունենան մայիսի 31-ին, բացառապես հաղթանակի նպատակ ունի, հայտարարեց «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ, ՀԱԿ-ի անդամ Սուրեն Սուրենյանցը։

«ՀԱԿ-ը պատրաստվում է ընտրություններին միայն հաղթական կարգախոսներով։ Ներկայում հստակեցվում է կուսակցության ռազմավարությունը, քաղաքական քարոզչության հարցերը, ձևավորվում է նախընտրական շտաբ։ ՀԱԿ-ի առաջ խնդիր է դրված վստահ հաղթանակ տանել քաղաքապետի ընտրություններում»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սուրենյանցը։ 

Մայիսի 31-ին տեղի կունենան Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։ 

Սուրենյանցի խոսքերով, ընդդիմությունը Երևանում միշտ ուժեղ դիրքեր է զբաղեցրել և մտադիր է քաղաքապետի այս ընտրություններում ևս 40 տոկոսից ավելի ձայներ հավաքել այն դեպքում, եթե կեղծիքներ չլինեն։

«Ընդդիմության ներկայացուցիչը հաղթել էր նաև նախագահական ընտրություններում, բայց դրանց արդյունքները կեղծվեցին։ Եվ այս անգամ ես հաստատ գիտեմ, որ Երևանի քաղաքապետը Լևոն Տեր-Պետրոսյանն է լինելու»,- ընդգծեց նա։ 

Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրված էր փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին և զիջեց Սերժ Սարգսյանին, ով հավաքեց ընտրողների ձայների ավելի քան 52 տոկոսը։

Ընդ որում ՀԱԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրողների սատարման բավականաչափ ռեսուրսներ ունի քաղաքապետի ընտրություններում հաղթելու համար, որոնք իրենց նշանակությամբ համընկնում են համահանրապետական ընտրություններին:   

«Ես շրջում եմ քաղաքով ու տեսնում եմ ժողովրդի տրամադրությունը»,- Սուրենյանցն ասաց լրագրողներին, ովքեր հետաքրքրվում էին, թե արդյոք իրատեսական հիմքեր կան հաստատելու, որ ընդդիմության թեկնածուն կհավաքի ընտրազանգվածի ձայների 40 տոկոսը։

«Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն քաղաքապետի ընտրություններում ընտրողների ձայների 40 տոկոսը հավաքած կուսակցությունը կամ դաշինքը Ավագանու խորհրդում ստանում է տեղերի բացարձակ մեծամասնություն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: