478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ադանայում հայերի ջարդերի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում
17:01
17 Ապրիլի 2009

Ապրիլի 20-21-ին Օսմանյան կայսրության Ադանա վիլայեթում հայերի ջարդերի 100-ամյա տարելիցին նվիրված միջազգային գիտաժողով կանցկացվի Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:

1909թ.-ի ապրիլին Ադանայում կազմակերպված կոտորածի արդյունքում ոչնչացվել է շուրջ 30 հազար հայ։

«Գիտաժողովի ընթացքում զեկույցներով հանդես կգան գիտաժողովի թեմայի հիմնախնդիրներով զբաղվող պատմաբան մասնագետներ Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Շվեդիայից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանում կայանալիք երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները հնարավորություն կունենան ներկայացնելու զեկուցումներ կոտորածների դրդապատճառների, հետևանքների, ինչպես նաև դրանց միջազգային արձագանքների վերաբերյալ:

Գիտաժողովի ընթացքում սպասվում են նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի, ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ելույթները։

«Այս կոտորածները վերահաստատեցին քրիստոնյա ազգային փոքրամասնությունների` հատկապես հայերի նկատմամբ օսմանյան իշխանությունների ունեցած ավանդական քաղաքականությունը: Ադանայի 1909թ.  կոտորածը դարձավ Օսմանյան կայսրության` հայ բնակչության դեմ պետականորեն կազմակերպած և իրագործած ցեղասպանական քաղաքականության խորհրդանշական նախերգանքը»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացվել էին նաև նախկինում. 1894-1896թթ. համիդյան ջարդերի հետևանքով բնաջնջվեց և տեղահանվեց շուրջ 300 հազար օսմանահպատակ հայ:

Ադանայի 1909թ. ջարդերի ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք կարևոր հիմնահարցեր` կապված, մասնավորապես, ջարդերի հետաքննության, փոխհատուցման, ջարդերին թուրքական կանոնավոր բանակի մասնակցության և այլ խնդիրների հետ:

Հայերի դեմ պետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանական քաղաքականության արդյունքում բնաջնջվեց մոտ մեկուկես միլիոն հայ: Շուրջ 300 հազար հայ բռնագաղթվեց իր հայրենի բնօրրանից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: