+12
Եղանակը Երևանում
Հայ
Singing Men of Oklahoma երգչախմբի բարեգործական համերգները կանցկացվեն Հայաստանում
16:55
17 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկյան Singing Men of Oklahoma արական երգչախմբի համերգները՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կանցկացվեն Հայաստանում ապրիլի 18-24-ը:

Ինչպես «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց Singing Men of Oklahoma արական երգչախմբի տնօրեն և ղեկավար Բիլ Գրինը, հայաստանյան շրջագայությունը մեկ նպատակ ունի՝ հարգանք մատուցել 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին ամերիկացի ժողովրդի կողմից:

«Մենք ուրախ ենք կիսել մեր արվեստը հայ ժողովրդի հետ, որպեսզի արտահայտենք մեր համոզմունքը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Մենք լիովին կիսում ենք այն միտքը, թե ցեղասպանության հարցի ճանաչումը ավելի շատ հումանիտար, քան քաղաքական հարց է, որը թույլ կտա բացառել աշխարհում նման հանցագործությունների կրկնությունը»,- ասաց Գրինը:

Նա նշեց, որ երգչխմբի երգացանկում ընդգրկվել են ինչպես դասական, այնպես էլ հոգևոր ստեղծագործություններ, չորս երգ՝ հայերեն լեզվով, ինչը համերգն առավել ընկալալի կդարձնի ունկնդրողի համար:

«Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ևս մեկ երգ երգչախմբի կատարմամբ կհնչի հայաստանյան շրջագայության ընթացքում»,- ասաց Գրինը՝ նշելով, որ համերգներ կանցկացվեն ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում:

Համերգի ընթացքում կհնչեն հայկական այնպիսի երգեր, ինչպիսիք են «Կիլիկիա», «Հայր մեր» (երաժշտությունը՝ Մակար Եկմալյանի), «Էրեբունի –Երևան» ստեղծագործությունները, ինչպես նաև Բեթհովենի, Մոցարտի և ժամանակից կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նրա խոսքերով, համերգներին կմասնակցի երգչախմբի 200 երգիչ, ինչպես նաև խմբի 70 անդամ, ովքեր Հայաստան կժամանեն չորեքշաբթի երեկոյան: 

Ինչպես նշեց Հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ Գարիկ Խաչատրյանը, երգչախմբին Հայաստան հիավիրելու գաղափարը ծնվել է մի քանի տարի առաջ և հայ և ամերիկացի ժողովուրդների ընդհանրությունները ներկայացնելու նպատակ ունի:

«Մենք սովոր ենք տեսնել, որ ամերիկյան երաժշտական մշակույթը նույնանում է կիսամերկ աղջիկների ու սևամորթ ռեպերների հետ, սակայն ամերիկացիները նույնպես հոգևոր երաժշտություն ունեն, և կենտրոնական նահանգների մշակույթը ջերմությամբ և հյուրընկալությամբ չափազանց նման է Հայաստանին»,- ասաց Խաչատրյանը:

Միաժամանակ ամերիկացի բարերար Գրետչեն Բրաունը նշեց, որ առաջին անգամ Հայոց ցեղասպանության մասին իմացել է տասը տարի առաջ:

«Ես զարմացած էի, որ այդ դեպքերից շատ տարիներ են անցել, իսկ մենք այդ մասին ոչինչ չգիտենք: Ես խորը ցավ ապրեցի և որոշեցի առավելագույն ջանքերը գործադրել ամերիկացի ժողովրդին Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ, հենց Եղեռնին էլ նվիրվում է այս համերգը»,- ասաց Բրաունը:

Նրա կարծիքով, տվյալ համերգը ամերիկացի ժողովրդի՝ Հայաստանի հանդեպ տածած համերաշխության և սիրո դրսևորումն է:

Շրջագայությունը կազմակերպել են Հայ ավետարանչական եկեղեցու ներկայացուցիչ Գարիկ Խաչատրյանն ու ամերիկացի բարերար Գրետչեն Բրաունը:

Singing Men of Oklahoma երգչախումբը ստեղծվել է 52 տարի առաջ: Կազմում 800 հոգի կա, նրանցից 400-ը կանայք են, 330-ը՝ տղամարդիկ, իսկ մյուսները՝ երաժշտական ընկերակցության անդամները:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։