485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնը ստացել է Կիրիլ Լավրովի գլխավոր մրցանակը ԱՊՀ և Բալթյան երկրների թատերական փառատոնում
14:35
17 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը ստացել է Կիրիլ Լավրովի անվան պատվավոր մրցանակը ԱՊՀ և Բալթյան երկրների թատերական տասնմեկերորդ միջազգային «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնում՝ Ն.Գոգոլի պիեսի մոտիվներով ստեղծված «Կրքեր ըստ ռևիզորի» բեմադրության համար։

«Ինձ համար Լավրովի մրցանակն առանձնապես կարևոր է։ Դա մեծ դերասանի, ԱՊՀ և Բալթյան երկրներում ռուսական թատրոնների զարգացման գործում մեծ ներդրում ունեցած հասարակական գործչի մրցանակ է»,- լրագրողներին ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ապրիլի 1-8-ը Սանկտ-Պետերբուրգում անցկացված փառատոնին մասնակցել են ռուսական թատրոններ 14 երկրներից։ Փառատոնային շաբաթվա ընթացքում ցուցադրվել է 15 բեմադրություն։

Ըստ Գրիգորյանի՝ իր թատրոնի դերասանների խաղն ընմիջվել է 13 անգամ ծափահարություններով, իսկ գլխավոր հերոսների աշխատանքը շատ բարձր է գնահատվել։ «Հայտնի է, որ եթե չկա Գորոդնիչի կամ Խլեստակով, ապա ռեժիսորական խորամանկությունները հավասար են զրոյի»,- ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ եթե մի պետությունում կա ուժեղ ռուսական թատրոն, ապա կարելի է ենթադրել, թե ինչ ուժեղ է այդ երկրի ազգային թատրոնը։

«Մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք մեր թատերական Հայաստանի գույները»,- ընդգծեց թատրոնի ռեժիսորը։

Իր հերթին ՀՀ թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց, որ ռուսական թատրոնի հաղթանակը փառատոնում ունի ոչ միայն մշակութային, այլև պետական նշանակություն Հայաստանի համար։

«Այդ հաղթանակն ինձ համար նորություն չէր, ես գիտեի, որ բեմադրությունը շատ բարձր կգնահատվի»,- ասաց նա։

Ղազանչյանը նշեց, որ մրցանակը կրում է հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիրիլ Լավրովի անունը, արվեստագետ, ով օգնության է հասել դժվար ժամանակներում, միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին, այդ պատճառով մրցանակը բարենպաստ մթնոլորտ է ստեղծում և առաջ շարժվելու խթան դառնում:

Ղազանչյանը նշեց, որ բավականին լուրջ հիմք է ստեղծվել թատրոնի հետագա հաջողությունների համար։

Մշակույթի նախարարության ժամանակակից և ժողովրդական արվեստի վարչության գլխավոր մասնագետ Ռազմիկ Աբրահամյանի խոսքերով՝ ՌԴ մշակույթի նախարարությունը և ԱԳ նախարարությունը շատ տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում հետխորհրդային տարածքում գործող ռուսական թատրոններին։

«Հայաստանի ռուսական թատրոնի մասնակցությունն այս և այլ փառատոներին և նրա հաղթանակը մեծ պատիվ են բերում մեր երկրին»,- ասաց Աբրահամյանը։

Երևանի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1937 թ.-ին։ Արդեն 42 տարի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Հայաստանի ժողովրդական արտիստ, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Ստանիսլավսկու անվան միջազգային մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։