484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՍԾՏՀ երկրների միջև ձևավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդմանը. ՀՀ նախագահ
10:34
17 Ապրիլի 2009

ՍԾՏՀ երկրների միջև ձևավորված հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ամրապնդմանը, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհրդի 20-րդ նիստի մասնակիցների, այդ թվում նաև Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարար Ալի Բաբաջանի և Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանը 2008թ. նոյեմբերի 1-ից վեց ամիս ժամկետով նախագահում է  ՍԾՏՀ-ում:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին՝ Սարգսյանը տարածաշրջանի երկրների միջև տնտեսական համագործակցության ամրապնդումը դիտել է շատ էական հանգամանք:

ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանն իր նախագահության ընթացքում կազմակերպել է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են եղել ՍԾՏՀ առջև ծառացած խնդիրների լուծմանը և վերաբերել են այնպիսի  կարևոր ոլորտների, ինչպիսիք են տրանսպորտը, հաղորդակցությունը, էներգետիկան, մանր ու միջին բիզնեսը:

«Հայաստանը կարևորում է Կազմակերպության աշխատանքի արդյունավետության բարձրացումն և իր նախագահության վեց ամիսների ընթացքում բոլոր գործողությունները կառուցել է հենց այս տեսանկյունից», - ընդգծել է երկրի ղեկավարը։

ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսն իր հերթին  ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության ընթացքում կատարված աշխատանքը համարել է գերազանց և նշել, որ Հայաստանն այս ընթացքում խթանել է Կազմակերպության համար բազմաթիվ կարևոր խնդիրների քննարկումն ու առաջմղումը։

Անդրադառնալով արտգործնախարարների երևանյան նիստի ընթացքում քննարկված հարցերին՝ նա կարևորել է այն հանգամանքը, որ բոլոր որոշումներն ընդունվել են կոնսենսուսով, ինչը վկայում է արդյունավետ աշխատանքի մասին:

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ևս Հայաստանի նախագահության շրջանը համարել են արդյունավետ և շատ հաջողված:

Սարգսյանն  ասել է, որ Հայաստանի մշտական ցանկությունն է նորմալ հարաբերություններ ունենալ  հարևանների հետ։

ՀՀ նախագահի կարծիքով՝ ցանկացած, այդ թվում՝ ամենադժվարին հարցերը կարելի է կարգավորել խաղաղ ճանապարհով, քննարկումների ու բանակցությունների միջոցով` ի շահ պետությունների ու ժողովուրդների։

Հանդիպման վերջում երկրի ղեկավարն առաջարկել է «Խաղաղություն համագործակցության համար» և «Համագործակցություն խաղաղության համար» բանաձևը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: