487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոն է բացվել
19:18
16 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի Երևանում ՌԴ և ՀՀ ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Էդվարդ Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։  

Երևանում ԳՄՌԿ ստեղծման մասին որոշումն ընդունվել է 1997 թ.-ին։ Այդ ժամանակ էլ ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրվել է «Տեղեկատվական-մշակութային կենտրոնների հիմնման և գործունեության պայմանների մասին» համաձայնագիր։ Դրանց համաձայն՝ Երևանում ստեղծվել է և մինչև 2008 թ.-ը գործել Ռոսզարուբեժցենտրի ներկայացուցչությունը, որի իրավահաջորդը արտասահմանում ապրող հայրենակիցների գործերով և միջազգային հումանիտար համագործակցության ԱՊՀ Դաշնային գործակալությունն է։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է մեր բարեկամության ու գործընկերության ամրապնդումը, և ԱՊՀ տարածքում մեր գործընկերների հետ փոխգործակցության առաջնահերթությունը Ռուսաստանի համար չի փոխվում, այն միայն աճում է»,- ԳՄՌԿ բացման ժամանակ ասաց ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքերով՝ սա է հաստատում Արտասահմանում ապրող հայրենակիցների հարցերի և միջազգային հումանիտար համագործակցության ԱՊՀ Դաշնային գործակալության ստեղծումը, «որի ղեկավար Ֆարիդ Մուհամետշինը ներկա է այստեղ և որն իր վրա է վերցրել այսօրվա իրադարձության նախապատրաստման  հիմնական մասը»։

«Կասկած չկա, որ կենտրոնը հարազատ մի տուն կդառնա բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Ռուսաստանի մշակույթով, ռուսաց լեզվով, ում համար թանկ են մեր կապերը հումանիտար և մյուս բոլոր ոլորտներում»,- ընդգծեց Լավրովը։
 
Իր հերթին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա բարեկամության գլխավոր բաղկացուցիչներից մեկը հումանիտարն ու մշակութայինն է, ինչպես նաև մեզ նախորդած սերունդների ստեղծած ընդհանուր ինտելեկտուալ-մշակութային տարածքը, «որը մեզ համար ոչ միայն շատ թանկ է այսօր, այլև փորձում ենք հարստացնել այն նոր բովանդակությամբ»։

«Չէ՞ որ մենք ունենք գիտության ու մշակույթի գործիչներ, որոնք երկու երկրների ու ժողովուրդների պարծանքն են»,- ասաց նա։  

Նալբանդյանի խոսքերով՝ կարևոր է այն, որ «ԳՄՌԿ-ն իսկապես ընդհանուր տուն դառնա, որտեղ բոլորը կգան ուրախությամբ ու կշարունակեն շատ վաղուց մեկնարկած ու մինչ օրս շարունակվող էստաֆետը, այն է՝ Մշակույթի օրեր, փառատոներ, Մշակույթի տարիներ»։    

«Սա հենց այն բարեկամության հիմքերի հիմքն է, որ մենք հետագայում էլ ամրապնդելու ենք, զարգացնելու և գործադրելու ամեն ջանք՝ այն ապագա սերունդներին փոխանցելու համար»,- ամփոփեց ՀՀ արտգործնախարարը։

ԳՄՌԿ բացման արարողությանը ներկա հյուրերին ներկայացվեց «Ռուսաստանն այսօր» լուսանկարչական ցուցահանդեսը, ռուս գրականության ժամանակակից հրատարակությունների ցուցադրությունը։  

Կենտրոնի հիմնական խնդիրներից է Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային, կրթական, գիտատեխնիկական ու տեղեկատվական կապերի զարգացումը, մշակութային-լուսավորչական գործունեությունը Հայաստանում ապրող ռուս հայրենակիցների շրջանում, միջազգային, տարածաշրջանային և ազգային ոչ կառավարական կազմակերպությունների գծով կապերի զարգացումը։

ԳՄՌԿ բազայի վրա կգործի գրադարան, տեսադարան, համակարգչային դասարան, ինչպես նաև ռուսաց լեզվի դասընթացներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։