478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+27
Եղանակը Երևանում
Հայ
ՍԾՏՀԿ երկրները դրական են գնահատում Հայաստանի նախագահությունը կազմակերպությունում
16:39
16 Ապրիլի 2009

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը և Ալբանիայի փոխարտգործնախարար Ալբերտ Գաջոն դրական են գնահատել Հայաստանի նախագահությունը ՍՏՀԿ-ում։

«Հայաստանի նախագահությունը ՍԾՏՀԿ-ում բարեհաջող էր, և նիստի բոլոր մասնակիցները Երևանում նշեցին նախագահության կես տարվա ընթացքում ձեռք բերված հաջողությունները, հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում»,- հինգշաբթի Երևանում ՍԾՏՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ալբանիայի փոխարտգործնախարարը։   

Ապրիլի 15-16-ին Երևանում անցկացվում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Գաջոն նաև հույս հայտնեց, որ Հայաստանի նախագահության ընթացքում ՍԾՏՀԿ-ում ձեռք բերված հաջողությունները զարգացում կապրեն հաջորդ նախագահող Ադրբեջանի օրոք։

Իր հերթին ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսը հայտարարեց, որ կազմակերպությունում կշարունակվի տարածաշրջանի համախմբման փորձը՝ ամրապնդելով խաղաղությունն ու անվտանգությունը՝ միաժամանակ ուշադրություն հրավիրելով, որ Խորհրդի նիստին ներկա երկու երկրներ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։ 

Միաժամանակ Խրիզանտոպուլոսը հավաստեց, որ կազմակերպության քարտուղարությունը և անձամբ ինքը կաշխատեն Ադրբեջանի հետ կազմակերպությունում նրա նախագահության շրջանակներում։

«Հուսով եմ, որ այս նախագահությունը բարեհաջող կլինի և կնպաստի, որպեզի տարածաշրջանում խաղաղություն ու բարգավաճում լինի»,- ասաց նա։  

ՍԾՏՀ-ն (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն) ստեղծվել է 1992 թ.-ին։ Այժմ ՍԾՏՀ-ի մշտական անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Սերբիան։

ՍՏՀԿ-ում դիտորդ-երկրներն են Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ը։

Հայաստանը ստանձնել է ՍԾՏՀ նախագահող երկրի պարտականությունները 2008թ.-ի նոյեմբերին, որոնք կկատարի մինչև 2009 թ.-ի ապրիլի 30-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: