484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հանրակրթական դպրոցներում գիտելիքի ընթացիկ ստուգումների արդյունքները մտահոգում են. Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն
16:02
16 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հանրակրթական դպրոցներում գիտելիքի ընթացիկ ստուգումների արդյունքները մտահոգում են, կարծում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը։

Ինչպես նա հայտնեց հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, մարտին գիտելիքների ընթացիկ ստուգման ընթացքում Կենտրոնն ամփոփեց ընդամենը ՀՀ Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցների, ինչպես նաև հանրապետության մասնավոր դպրոցների արդյունքները։

«Ստուգումն անցակցվել է 9 և 11-րդ դասարաններում, այսինքն, ավարտական դասարաններում՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա և հայ ժողովրդի պատմություն առարկաներից»,- հայտնեց Մկրտչյանը։

Նա նշեց, որ բարդության գործակցի առումով մաթեմատիկայի թեստերն օպտիմալ բարդության էին, մինչդեռ հայոց լեզվի և գրականության ու պատմության թեստերը բավականին թեթև էին։

Չնայած դրան՝ ԳԹԿ ղեկավարի խոսքերով՝ միջին գնահատականները բարձր չէին։

«Տասը բալանոց համակարգով հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 7,2 միավոր է, ինչը համարժեք է 3,5-ի հինգ բալանոց համակարգով։ Մաթեմատիկայի միջին գնահատականը տատանվում էր 5,7 միավորի միջև, իսկ հայ ժողովրդի պատմության գնահատականը կազմել է մոտ 7,3 միավոր»,- ասաց Մկրտչյանը։

Նրա խոսքերով՝ Արագածոտնի մարզի դպրոցների և հանրապետության ոչ պետական դպրոցների 11-րդ դասարանների աշակերտների միայն 21 տոկոսն է հայոց լեզվից և գրականությունից ստացել 9 և 10 միավոր, 9 տոկոս՝ մաթեմատիկայից և 21 տոկոս՝ պատմությունից։

«Ես իրավիճակն անընդունելի կանվանեի։ Միջին գնահատականներն ավելի բարձր պետք է լինեն։ Հանրային կրթության մակարդակը հանրապետությունում չպետք է միջին լինի։ Անհրաժեշտ է աշխատել այդ ուղղությամբ»,- ընդգծեց Մկրտչյանը։

Ըստ նրա՝ դպրոցական կրթության միջին մակարդակի բարձրացման կարելի է հասնել կատարելագործված դասագրքեր կազմելու, ուսուցիչների որակավորման բարձրացման, հասարակության ընդհանուր մակարդակի բարձրացման միջոցով։

ԳԹԿ տնօրենը հայտնեց նաև, որ իններորդ դասարաններում ընթացիկ ստուգման թեստերը նաև ավարտական քննությունների թեստերի օրինակ են՝ ի տարբերություն 11-րդ դասարանների թեստերի։

Գիտելիքների առաջին ընթացիկ ստուգումն անցկացվել է նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստանի հանրակրթական դպրոցների 10-րդ դասարաններում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։