486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ անվանի գեղանկարիչ Մինասի աշխատանքները կցուցադրվեն Իտալիայում և Մոսկվայում 2010 թվականին
15:24
16 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հռչակավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի աշխատանքների ցուցադրությունը կբացվի 2010 թվականին Իտալիայի հինգ խոշոր քաղաքներում, հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը՝ պատասխանելով «Նովստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Մինասի աշխատանքների հոբելյանական ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում ապրիլի 17-ին, ինչպես նաև կատալոգի հրատարակումը մեծ արձագանք է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա նշեց, որ ցուցահանդեսի բացմանը ներկա կլինի իտալական բոլոր հինգ ցուցահանդեսների համակարգող և կազմակերպիչ Ֆրանչեսկո Գալոն։

Հարությունյանը նշեց նաև, որ այդ ցուցահանդեսները պետք է բացվեին Իտալիայում արդեն այս տարի, սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով դրանք հետաձգվել են։

Խոսելով Մոսկվայում նախատեսված ցուցահանդեսի մասին՝ մշակույթի նախարարի խորհրդականը հույս հայտնեց, որ տվյալ միջոցառումը հնարավոր կլինի իրականացնել հաջորդ գարնանը։

«Ցուցադրության նախապատրաստումը պահանջում է համապատասխան աշխատանքների անցկացում, և պատշաճ մակարդակով այն կազմակերպելու համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- պարզաբանեց նա։

Հարությունյանն ընդգծեց նաև, որ ցուցադրությունները Ռուսաստանում և Եվրոպայում իրենց բովանդակությամբ կտարբերվեն Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսից։

«Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Սանկտ-Պետերբուրգում կան Վարպետի բազմաթիվ աշխատանքներ՝ հավաքված ոչ միայն պետական թանգարաններում, այլև մասնավոր հավաքածուներում, և քանի որ դրանց տեղափոխումը Երևան կապված է էական ծախսերի հետ, մենք հույս ունենք, որ այդ կտավները հնարավոր կլինի տեսնել մոսկովյան ցուցահանդեսի շրջանակներում»,- ասաց նա։

Միաժամանակ Հարությունյանը հավաստիացրեց, որ Մոսկվայի ցուցահանդեսին ներկայացված Մինասի բոլոր աշխատանքները կընդգրկվեն կատալոգում, որը հատուկ կհրատարակվի այդ ցուցադրության առիթով և որը հնարավոր կլինի ձեռք բերել նաև Երևանում։

Իր հերթին նկարչի հայրենի Ջաջուռում գտնվող թանգարանի տնօրեն, նրա որդի Արման Ավետիսյանը պարզաբանեց, որ հայ գեղանկարչի աշխատանքները ցուցադրված են Կերպարվեստի Պուշկինյան թանգարանում, ինչպես նաև Արևելքի ժողովուրդների Թանգարանում։

«Մինասի աշխատանքները ցուցադրված են նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի թանգարաններում, սակայն դրանց մեծամասնությունը մասնավոր հավաքածուներում է»,- հավելեց նա։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բ այց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։

1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։