477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը պետական պարգևներ է հանձնել ոստիկաններին
14:33
16 Ապրիլի 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 14-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա կապակցությամբ ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին:

Իրավակարգի ամրապնդման գործում ներդրում ունենալու և ծառայության ընթացքում ցուցաբերած արիության համար պարգևատրվել է ոստիկանության 15 սպա՝ ութ գնդապետ, երեք փոխգնդապետ և երկու կապիտան։

Այլոց թվում «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվեցին ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդուարդ Ղազարյանը, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։

«Շնորհավորում եմ բոլոր ծառայողներին և սպաներին, ում համար պետական և հասարակական խաղաղության պաշտպանությունն ամենօրյա աշխատանք ու առաքելություն է»,- ասաց ՀՀ նախագահը պարգևատրման ընթացքում։

Ըստ նրա, Հայաստանի երիտասարդ անկախ պետությունը պահպանել է ոստիկանների ինքնազոհողության բազմաթիվ դրվագներ։ «Մենք հպարտանում ենք նրանցով, ովքեր համատեղել են հանցավորության դեմ պայքարը Հայրենիքի սահմանների պաշտպանության հետ անկախության առաջին օրերին»,- ասաց Սարգսյանը։

Նախագահն ընդգծեց, որ այդ մարդիկ ինքնամոռաց պաշտպանել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հեղինակությունը, քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, նրանց պատիվն ու արժանիքները։

Պետության ղեկավարը նշեց, որ ցանկացած երկրում ոստիկանությունը հասարակության և պետության առանցքներից է, նրա գործն առանձնահատուկ է և կարևոր՝ պահպանել օրենքը և կարգը, պայքարել հանցավորության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները։ Այդ խնդիրների լուծմանը, նրա խոսքերով, հատուկ նշանակություն է տրվում երիտասարդ ժողովրդավարության մեջ, որտեղ ոստիկանությունն ավելի զգոն է և ավելի վարպետորեն պետք է մոտենա այդ հարցին։

«Ես ուրախ եմ, որ այսօր պետական բարձր պարգևի են արժանանում մարդիկ, ովքեր մեր հասարակությանը և պետությանը ծառայելու ոլորտ են ընտրել, ովքեր ներդրում ունեն մեր երկրի ոստիկանության կայացման գործում, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում»,- ասաց նախագահը։

Սարգսյանի խոսքերով, եթե հասարակությունը վստահում է իրավակարգը պաշտպանողին, ապա ընդհանուր առմամբ վստահում է նաև պետությանը։ «Դուք այն կառույցն եք, որն ամեն քայլին շփվում է մարդկանց հետ։ Դա ամենաբարդ մասնագիտություններից է, որի արդյունքում ձևավորվում է Հայաստանի քաղաքացու վստահությունը իրավապահ համակարգի և պետության նկատմամբ»,- նշեց Սարգսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: