481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հանրահայտ նկարիչ Մինաս Ավետիսյանի ցուցահանդեսը կբացվի Երևանում ապրիլի 17-ին
14:28
16 Ապրիլի 2009

Հանրահայտ հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացվի Հայաստանի ազգային պատկերասրահրում ապրիլի 17-ին, տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը:

«Այս ցուցահանդեսը վաղուց էր սպասվում, քանի որ տասը տարվա ընթացքում նման հետահայաց ցուցադրություններ չէին կազմակերպվում, որոնք նվիրված լինեին Մինասի ստեղծագործական գործունեության բոլոր շրջաններին», - ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Հարությունյանը տեղեկացրեց, որ պատրաստվել է նաև վարպետի՝ ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների հոբելյանական կատալոգը, որի ներածական հոդվածը գրել է հայտնի եվրոպացի արվեստագետ, Ալբերտ Լյուդվիգի անվան Ֆրայմբուրգի համալսարանի արվեստագիության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վիլհելմ Շլինգը։

«Նա այնպես է ոգեշնչվել Մինաս Ավեստիյանի արվեստով, որ հոդված է գրել Մինասի ստեղծագործական գործունեության մասին, որը մենք ներառել ենք հոբելյանական կատալոգի մեջ», - պարզաբանեց նա։

Նախարարի խորհրդականի խոսքերով, այս նախագիծը պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև համագործակցության վառ օրինակ է։

«Հոբելյանական ցուցադրության կատալոգի հրատարակումը, ինչպես նաև գեղանկարչի աշխատանքների՝ ապագայում ծրագրված միջազգային ցուցահադեսները վկայում են պետության և մասնավոր հատվածի միջև արդյունավետ համագործակցությունը», - ընդգծեց Հարությունյանը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ցուցահանդեսի կազմակերպման և կատալոգի հրաատարակման գործում մեծ ներդրում են կատարել «Մինաս» հիմնադրամը՝ ի դեմս նկարչի ընտանիքի, ինչպես նաև Մոսկվայում հայկական մշակույթի զարգացման հիմնադրամը՝ ի դեմս նախագահի և «Կարոտ» ամենամյա միջազգային փառատոնի նախագահ Մեցո Իգիթյանի։

Այս կապակցությամբ Հիմնադրամի նախագահը նշեց, որ տարվա ընթացքում, Հայաստանում ցուցահանդեսի կազմակերպման շրջանակներում, մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, այդ թվում նաև, պատկերների մշակման, խմբագրական աշխատանքի, թեմաների ընտրության հետ կապված։

«Այս գործընթացում բավականին մեծ դեր է խաղացել «Մինաս» հիմնադրամը», - ավելացրեց Իգիթյանը։

Մինաս Ավետիսյանի ծննդավայրում՝ Ջաջուռում, նկարչի թանգարանի տնօրենը, նկարչի որդին Արման Ավետիսյանը, իր հերթին պարզաբանեց, որ հրատարակված կատալոգը յուրօրինակ է իր բովանդակությամբ։

«Փորձ է կատարվել նորովի ներկայացնել Մինասին, և հրատարակության մեջ կարելի է գտնել վարպետի ինչպես վաղ շրջանի գործունեության աշխատանքների, այնպես էլ ամենավերջին աշխատանքների վերարտադրությունը», - ասաց նա։

Ավետիսյանը համոզված է նաև, որ կատալոգը օգտակար ձեռնարկ կդառնա ոչ միայն Մինասի ստեղծագործությունն ուսումնասիրողների, այլև բոլոր արվեստասերների համար։

Հայ գեղանկարիչ, գծանկարիչ, թատրոնի նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ (1968) Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 20-ին՝ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։

Սովորել է Թեռլեմեզյանի անվան ուսումնարանում, ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության  ինստիտուտը։

1960 թվականից ապրել է Երևանում։ Մինասի առաջին ցուցահանդեսը տեղի ունեցել 1960 թվականին, բ այց նրան մեծ ճանաչում է բերել 1962 թվականին Երևանում անցկացված «Հինգ նկարիչների» ցուցահանդեսը։

1960-1975 թվականների ընթացքում Մինասը ստեղծել է 500 մեծ ու փոքր կտավներ, գրեթե նույնքան նկարներ, 20 մեծ որմնանկար ու նախագծեր՝ թատերական մեկ տասնյակից ավելի ներակայացումների համար։ Նկարիչը ողբերգական կերպով մահացել է ավտովթարից՝ 1975 թվականի փետրվարի 24-ին Երևանում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։