478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՍԾՏՀ ԱԳ նախարարների նիստին
12:33
16 Ապրիլի 2009

Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը հինգշաբթի ժամանել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) ԱԳ նախարարների նիստին, որն անցկացվում է Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։

Նիստից առաջ Բաբաջանը հայտարարել է, որ Թուրքիան կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների ամբողջական նորմալացմանը։

«Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների համապարփակ որոշման է սպասում։ Մենք ցանկանում ենք, որ հարաբերություններն ամբողջովին կարգավորվեն», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստն անցկացվում է ապրիլի 15-16-ը Երևանում։

Հանդիպմանը մասնակցում են Կազմակերպության 12 երկրի պատվիրակություններ, ՍԾՏՀ-ում դիտորդի կագրավիճակ ունեցող յոթ երկրի, երեք միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ։ Միջոցառման ընթացքում ՍԾՏՀ-ի նախագահությունը կփոխանցվի Հայաստանից Ադրբեջանին։

Նիստից հետո տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևի և ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանտոպուլոսի համատեղ մամուլի ասուլիսը։

ՍԾՏՀ-ի կազմում, բացի Հայաստանից, ներառված են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Մոլդավան, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան և Մոնտենեգրոն, Թուրքիան և Ուկրաինան։ ՍԾՏՀ դիտորդ երկրներն են Ավստրիան, Բելառուսը, Խորվաթիան, Չեխիան, Եգիպտոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովակիան և ԱՄՆ-ն։

Հայաստանը ՍԾՏՀ նախագահությունը ստանձնել է 2008թ. նոյեմբերին, այն կտևի մինչև 2009թ. ապրիլի 30-ը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: