484.93
+0.83
581.58
+1.48
8.5
+0.1
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բռնցքամարտի երեք նոր դպրոց է բացվել
10:48
16 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ապրիլին Կապանում, Գորիսում և Ապարանում սկսել են գործել նոր բացված  բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։

«Մարզադպրոցները բացվել են ՀԲՖ-ի նախաձեռնությամբ, տեղի համայնքների հետ սերտ համագորցակցության արդյունքում և մարզպետարանների հետ համատեղ ֆինանսավորմամբ», - ասվում է տեղեկատվության մեջ։

Նոր դպրոցներում իրենց աշխատանքն են սկսել Երևանից գործուղված սպորտի վարպետներ Համլետ Մանուկյանը, Ռուբեն Խաչատրյանը և Արմեն Խալոյանը: Ամբողջ մարզագույքով և հանդերձանքով, որը պատվիրված է Մոսկվայում, նորաստեղծ դպրոցներին ապահովելու է ՀԲՖ-ն։

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է տանում Հայաստանում բռնցքամարտը որպես սպորտաձև զարգացնելու ուղղությամբ։ Այդ շրջանակներում թերևս կարևորագույն օղակներից  է ոչ միայն Երևանում, այլև մարզերում բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցների կամ ակումբների գործունեությունը», - ասվում է տեղեկատվության մեջ։

Մամուլի ծառայությունից նշեցին, որ ՀԲՖ փոխնախագահ Սամվել Գասպարյանը եղել է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ծանոթացել գործող մարզադպրոցների պայմաններին:

«Ստացված տեղեկությունների հիման վրա էլ այսօր մշակվում է Հայաստանի  մարզերում և համայնքներում բռնցքամարտի մանկապատանեկան նոր մարզադպրոցներ բացելու ծրագիրը: Ծրագրի մեջ ընդգրկված է նաև Արցախը», - նշվում է տեղեկատվության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։
21:39
27 Դեկտեմբերի 2017
Կարեն Կարապետյանը նշել է, թե ով է որոշելու Հայաստանի վարչապետի թեկնածությունը
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ապրիլի 9–ին իր կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ–ի հետ կորոշի, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը։  
13:48
27 Դեկտեմբերի 2017
Չկա ավելի արժանի առաջնորդ, քան Սերժ Սարգսյանը. Շարմազանով
Չկա Հայաստանի ավելի արժանի ղեկավար, քան նախագահ Սերժ Սարգսյանը, հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։
22:00
26 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը
Սերժ Սարգսյանը հաջողություններ և ակտիվ աշխատանք է մաղթել նաև ԱՊՀ-ում 2018 թվականին նախագահությունը ստանձնող երկրի նախագահին:
18:11
25 Դեկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:
14:43
25 Դեկտեմբերի 2017
Հայաստանում միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել ԵՄ –ի հետ համաձայնագիրն իրականացնելու նպատակով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին հրամանագիր է ստորագրել:
14:49
20 Դեկտեմբերի 2017
Հայատյացությունն ադրբեջանական դասագրքերում. Երևանում կայացել է Azerichild.education կայքի շնորհանդեսը
Azerichild.education կայքի շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում։
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը: