484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Իրանը երկաթուղու կառուցման մասին վերջնական համաձայնագիր են ստորագրել
10:24
16 Ապրիլի 2009

Իրանի ճանապարհների ու հաղորդակցությունների նախարար Համիդ Բիհբահանին և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը Թեհրանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման մասին վերջնական համաձայնագի են ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»՝ հղում անելով TV5 հեռուստաալիքին:

Ինչպես արդեն տեղեկացվել էր, երկու երկրների միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության կառուցման մասին նախնական հուշագիրը ստորագրվել էր ապրիլի 3-ին։ Ստորագրման արարողությունից հետո Սարգսյանը հայտարարել է, որ համաձայնագիրը հաստատում է այս նախագիծն իրագործելու երկու երկրների պատրաստակամությունը։

«Երկու կողմերի փոխնախարարների մակարդակով աշխատանքային խումբ կստեղծվի, որը մոտակա երեք ամսվա ընթացքում կիրականացնի նախագծի իրագործման մեկնարկին նախորդող աշխատանք», - տեղեկացրել է նա։

Նրա խոսքերով, երկաթուղու կառուցումը կարող է տևել չորսից հինգ տարի։ Տարբեր գնահատականներով կառուցման արժեքը կկազմի 1,5-1,8 միլիարդ դոլար։

«Ծախսերը ևս դժվար է հաշվարկել, քանի որ դեռ չի ճշտվել թունելի երկարության հարցը, իսկ թունելի կառուցումը բավականին թանկ է», - նշել է հայ նախարարը։

Իրան-Հայաստան երկաթուղին Հայաստանին թույլ կտա էներգառեսուրսների և այլ ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղուց օգտվել՝ ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ։ Ներկայում Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունն արտասահմանյան երկրների հետ կատարվում է միայն Վրաստանի տարածքով։

Իրան-Հայաստան երկաթուղու երկարությունը կկազմի շուրջ 470 կմ, որից 60 կմ-ը կանցնի Իրանի, իսկ մնացած մասը՝ Հայաստանի տարածքով։ Աշխատանքները կիրականացվեն մի քանի փուլով՝ ՏՏՀ նախագծի ուսումնասիրում, ֆինանսական աղբյուրների ճշտում, օպտիմալ երթուղու ընտրություն և երկաթուղու շինարարություն։

Սարգսյանն ավելի վաղ հայտարարում էր, որ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել նախագծի իրականացման տարբեր փուլերին՝ ներառյալ նախագծմանն ու կառուցմանը։ Բացառված չէ նաև Ռուսաստանի մասնակցությունը ֆինանսավորման հարցերում։ Նախագծի իրագործման վերաբերյալ հետաքրքրություն է դրսևորել նաև Ուկրաինան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։