484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ջավախքի հայերը ոչ մի փոփոխություն չեն տեսնում վրացական իշխանությունների՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականավող քաղաքականության մեջ
20:07
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ջավախքի հայերը ոչ մի փոփոխություն չեն տեսնում վրացական իշխանությունների՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականվող քաղաքականության մեջ, կարծում է «Արևմտահայկական  հարցերի ուսումնասիրությունների կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը։  

«Այս առնչությամբ ազգային փոքրամասնությունները, մասնավորապես, Ջավախքի հայերը, իրենց խնդրի լուծումը չեն տեսնում»,- չորեքշաբթի Ալվրցյանն ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա խոսքերով՝ եթե Միխայիլ Սահակաշվիլու իշխանության գալու առաջին փուլում Ջավախքի հայերն իրենց հույսը կապում էին նոր բարեփոխիչ ուժերի հետ, ապա այժմ ոչ Սահակաշվիլին, ոչ էլ այսօրվա վրացական ընդդիմությունը ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծումը չունեն։

Ավելին, Ալվրցյանը կարծում է, որ վրացական հասարակությունն այսօր բացասական տրամադրվածություն ունի ազգային փոքրամասնությունների հանդեպ։ «Չկա վրացական մի թերթ, որում տարվա ընթացքում հակահայկական որևէ հոդված չտպվի»,- նշեց նա։  

Իր հերթին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վրացական հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը կարծում է, որ այսօր ինչպես վրացական ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունը Աբխազիան ու Հարավային Օսեթիան միավորելու նպատակ են հետապնդում։ 

Նրա խոսքերով՝ տեղի հայկական համայնքները չեն մասնակցում Վրաստանի ներկայիս ներքաղաքական գործընթացներին, «եթե չհաշվենք իրենց համար բարենպաստ պայքարը երկու քաղաքական ճամբարների միջև»։

Ընդ որում նա նշեց, որ վրացական ընդդիմությունը «հայկական համայնքի համար ոչ մի թեզ» առաջ չի քաշում Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու պլանում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: