487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ՀԱՊԿ ՆԳՆ ղեկավարների հետ քննարկեց կազմակերպության շրջանակներում իրավապահ մարմինների համագործակցության հարցերը
20:01
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ ՆԳՆ ղեկավարների երևանյան խորհրդակցության մասնակիցների պատվիրակության և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ քննարկեց կազմակերպության շրջանակներում իրավապահ մարմինների համագործակցության ընդլայնման հարցեր, չորեքշաբթի հայտնում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։ 

Հանրապետության նախագահն ասել է, որ ՀԱՊԿ շրջանակում իրավապահ մարմինների համագործակցությունն ամենաարդյունավետներից է և նշել է, որ  այս ոլորտում խնդիրները բոլորի համար գրեթե նույնական են, ինչը փոխգործակցության համար լավ հիմք է ստեղծում: Նա կարևորել է նաև կազմակերպության շրջանակում անդամ-երկրների երկկողմ առավել սերտ գործակցությունը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երևանյան խորհրդակցության աշխատանքը գնահատելով արդյունավետ՝ նշել է, որ օրակարգի առանցքային  հարցերից մեկը վերաբերել է ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորմանը, որի մասին որոշում ընդունվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի` փետրվարի 4-ին Մոսկվայում կայացած արտահերթ գագաթնաժողովում:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նշվել է, որ ժամանակի պահանջներին ու թելադրանքին համապատասխան՝ իրավապահ մարմինների առջև ծառանում են մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու նոր խնդիրներ, որոնք պահանջում են ջանքերի համատեղում, սերտ գործակցություն: Ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր խնդիր է համարվել կադրերի պատրաստումն ու համակարգի տեխնիկական վերազինումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։