478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+37
Եղանակը Երևանում
Հայ
«Արմենտելը» գլխավորեց «Վիմպելկոմի» Տաջիկստանի «դստեր» նախկին գլխավոր տնօրենը
19:59
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/.  «Վիմպելկոմ» ընկերության 100 տոկոսանոց դուստր «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրեն է նշանակվել Իգոր Կլիմկոն, որն ավելի վաղ գլխավորում էր ռուսական օպերատորի Տաջիկստանի «դուստր» «Տակոմ» ՍՊԸ-ն, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից:

Նա այդ պաշտոնում փոխարինել է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովին: Վերջինս լքել է ընկերությունը 2009 թ. ապրիլի 2-ին: Իգոր Կլիմկոն իր պարտականությունները կստանձնի 2009 թ. ապրիլի 27-ից:

Մեկնաբանելով այս նշանակումը` «Վիմպլեկոմի» ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով գործադիր փոխտնօրեն Դմիտրի Պլեսկոնոսն ասաց, որ Կլիմկոյի  ղեկավարման օրոք Beeline-ն աճի բարձր տեմպ է ցուցաբերել Տաջիկստանի շուկայում:

«Հայաստանում մեր գործառնությունների ծավալը զարգացման էլ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում, քանի որ ընկերության գործունեությունը ներառում է կապի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում` ամրակցված հեռախոսակապ և լայնաշերտ Ինտերնետ-հասանելիություն: Վստահ եմ, որ Կլիմկոն և «ԱրմենՏելի» թիմը մեծ ներդրում կունենան բոլոր ուղղություններով մեր դիրքերն ամրապնդելու գործում»,- ասաց Պլեսկոնոսը:

Միևնույն ժամանակ Կլիմկոն նշեց, որ իրեն միշտ հետաքրքրել է նոր հավակնոտ խնդիրների լուծումը. «Այսօր ես դրանց թվին եմ դասում առաջին հերթին «ԱրմենՏելի» զինանոցում ունեցած բոլոր կապի միջոցների միավորումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների հիման վրա նոր ծառայությունների մշակումը, շարժական բիզնեսում մեր դիրքերի ամրապնդումը և մեր սերվիսի որակի հետագա բարելավումը` մնալով երկրի խոշորագույն ընկերություն»,- ասաց Կլիմկոն։

Իգոր Կլիմկոն ծնվել է 1969 թ. հունիսի 7-ին Կալինինգրադի մարզի Բալտիյսկ քաղաքում: 1993 թ. ավարտել է Կալինինգրադի պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1996 թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիան` ստանալով տնտեսագետի որակավորում: 2002թ. նա ստացել է գործարար կառավարման մագիստրոսի կոչում Սանկտ-Պետերբուրգի միջազգային մենեջմենթի ինստիտուտում  (IMISP):

1994-1998 թթ. զբաղեցրել է Ռուսաստանի Խնայբանկի (Սբերբանկի) սպասարկման սրահի ղեկավարի տեղակալի, ղեկավարի, իրավաբանական վարչության տնօրենի պաշտոնները:

1998 թ. Իգոր Կլիմկոն երիտասարդ մասնագետների խմբի կազմում դարձել է Կալինինգրադի տարածաշրջանին առաջին GSM ցանցի կառուցման նախաձեռնողը:

2002-2006 թթ. եղել է «Էքստել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (Կալինինգրադի մարզի բջջային օպերատոր, որը 2002թ. ձեռք է բերվել «Վիմպելկոմ»-ի կողմից):

2006 թ. նշանակվել է «Վիմպելկոմ» ԲԲԸ-ի Կալինինգրադի մասնաճյուղի տնօրեն:

2008 թվականից զբաղեցրել է «Տակոմ» ԲԲԸ-ի (բջջային կապի օպերատոր, «Վիմպելկոմի» ձեռք բերած ընկերությունը Տաջիկստանում, ապրանքանիշը` Beeline) գլխավոր տնօրենի պաշտոնը:

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, 2007 թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված (շուրջ 650 հազար բաժանորդ) և բջջային (ավելի քան 784 հազար բաժանորդ) հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։