486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ռոսսելխոզնադզորը Հայաստանից կենդանական ծագման արտադրանքի ներկրման սահմանափակումները չի հանել
19:22
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ռոսսելխոզնադզորը Հայաստանից կենդանական ծագման արտադրանքի ներկրման սահմանափակումները չի հանել։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Սննդի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղյանը:

Ռոսսելխոզնադզորի մասնագետները պարբերաբար բռնագրավում և ոչնչացնում են Հայաստանից ներկրվող կենդանական ծագման ապրանքները՝ հիմնավորելով դա նրանով, որ երկրի տարածքում կենդանիների համար վտանգավոր վիրուսային հիվանդությունների բռնկումների կապակցությամբ (դաբաղ, խոզերի աֆրիկյան ժանտախտ) կենդանիների և կենդանական մթերքի ներմուծումը Հայաստանի տարածքից արգելված է, և այդպիսի բեռը ենթակա է վերադարձի կամ ոչնչացման։

Ինչպես հայտնեց Բաղյանը, Հայաստանը Ռոսսելխոզնադզորի հետ խնդիրներ ունի, և դրանք կապված են 2007 թ.-ին Հայաստանում գրանցված աֆրիկյան ժանտախտի հետ, ինչի կապակցությամբ Ռուսաստանն ու մի շարք այլ երկրներ սահմանափակումներ են մտցրել Հայաստանից կենդանական ծագման մի շարք մթերքի ներմուծման վրա։

«Սակայն վերջին տվյալներով Հայաստանում հիվանդությունը չի հայտնաբերվել, թեև կա հիվանդության կրկնման վտանգ, ինչն էլ հաշվի առնելով՝ շատ երկրներ զերծ են մնում կենդանական ծագման հայկական մթերք ներմուծելուց»,- ասաց Բաղյանը։

Ընդ որում նա նշեց, որ ՌԴ համապատասխան կառույցը ըմբռնումով վերաբերվեց իրավիճակին և թույլ տվեց Հայաստանին կենդանական ծագման մթերք արտահանել այն տարածքներից, որտեղ վարակման դեպքեր չեն եղել։  

«Այնուամենայնիվ, խնդիրը կա, այն պահպանվում է, և դրա լուծումը պահանջում է համապատասխան աշխատանք, որն էլ տարվում է Ռոսսելխոզնադզորի հետ»,- ասաց Բաղյանը։

Ինչ վերաբերում է թռչնի ներմուծման արգելքին՝ իբրև թե Հայաստանում տարածված թռչնագրիպի պատճառով, ապա, ինչպես հավաստեց պետտեսչության պետը, Հայաստանում նման վտանգ չի եղել և չկա։  

Ընդ որում աֆրիկյան ժանտախտի վերջին դեպքը Հայաստանում գրանցվել է 2008 թ.-ի հունվարի 15-ին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: