486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսկի միր» հիմնադրամը մտադիր է ընդլայնել ռուսական կենտրոնների ցանցը Հայաստանում
18:52
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսկի միր» հիմնադրամը մտադիր է ռուսական կենտրոնների ցանց բացել Հայաստանի համալսարաններում, հայտնեց «Ռուսկի միր» հիմնադրամի վարչության տնօրեն, «Պոլիտիկա» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։

«Ռուսական կենտրոնը Հայաստանում արդեն մտել է պատմության մեջ որպես առաջին նման կենտրոնն աշխարհում։ Կենտրոնը բացվել է Երևանի պետական համալսարանում, բայց մենք մտադիր ենք նման կենտրոններ բացել նաև հայկական մյուս համալսարաններում»,- ասաց նա չորեքշաբթի ԵՊՀ-ում Ռուսական կենտրոնի բացման մեկամյակի տոնակատարության ժամանակ։

Նիկոնովի խոսքերով՝ առաջին Ռուսական կենտրոնը շատ բարեհաջող է գործում, և անցյալ տարվա ընթացքում այն այցելել է 7,5 հազար մարդ։ Հատկապես նա նշեց, որ Կենտրոն այցելել են ոչ միայն ԵՊՀ ուսանողներ և դասախոսներ, այլև աշակերտներ Երևանից ու այլ վայրերից։ Ինչպես ավելացրեց քաղաքագետը, կենտրոնի բացման հանդեպ հետաքրքրություն դրսևորում է նաև Հայաստանի ռուսական համայնքը։

«Առաջին փորձը, փաստորեն, փորձանք չեղավ։ Կենտրոնը լիովին արդարացնում է իրեն, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի կենտրոնի աշխատանքն ավելի արդյունավետ դառնա»,- Նիկոնովն ասաց լրագրողներին։

Ընդ որում քաղաքագեը հայտնեց, որ Կենտրոնի գրադարանը կհամալրվի հազար անուն նոր գրքերով, իսկ անցյալ տարվա ընթացքում Կենտրոնի տեսաձայնագրությունների հավաքածուն համալրվել է ավելի քան 150 նյութով։  

«Ռուսկի միր» հիմնադրամի վարչության գործադիր տնօրենը նշեց, որ Կենտրոնն իր այցելուներին ռուսական ինտերնետ-ռեսուրսների հասանելիություն է ապահովում, տրամադրում է անհրաժեշտ ամեն բան՝ ռուսաց լեզուն ուսումնասիրելու և դրա բոլոր չափումներում ռուսական մշակույթին հաղորդակցվելու համար։

«Մենք զգում ենք, որ Կենտրոնում բավականին լուրջ աշխատանք է տարվում, և կշարունակենք համալրել Ռուսական կենտրոնի հավաքածուն, մեթոդական դասընթացներ անցկացնել ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների համար, որոնցից առաջինները կանցկացվեն մոտ օրերս»,- հավաստեց Նիկոնովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։