483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Սահմանադրական դատարանի անդամը ներկայացրել է իր երկու գրքերը
18:04
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ և Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Ռաֆայել Պապայանը չորեքշաբթի ներկայացրել է իր երկու գրքերը Երևանի պետական համալսարանում։

Երկու գրքերն էլ վերաբերում են թարգմանական գրականությանը։

Առաջին գիրքը՝ «ХХ դարի հայկական պոեզիա» անթոլոգիան, թարգմանություն է հայերենից ռուսերեն։ Երկրորդ գիրքը Բուլատ Օկուջավայի բանաստեղծությունների թարգմանություն է ռուսերենից հայերեն։

ԵՊՀ ռուս գրականության ամբիոնի վարիչ Լևոն Հակոբյանը նշեց Պապայանի թարգմանության որակը, նրա զգույշ վերաբերմունքը բնագրի նկատմամբ։

Նա նաև ընդգծեց Պապայանի մարդկային բարձր որակները։ «Շնորհակալ եմ ճակատագրին, որ Ռաֆայել Պապայանն իմ դասախոսն է եղել, իսկ այժմ էլ իմ ընկերն է»,- ասաց Հակոբյանը։

67-ամյա Ռաֆայել Պապայանը բանաստեղծ է, գեղարվեստական թարգմանությունների, տեսական գրականագիտության, իրավունքի, աստվածաբանության խնդիրներին առնչվող մի շարք մենագրությունների հեղինակ։ 

1975 թվականին դարձել է Հայկական ԽՍՀ-ում մարդու իրավունքների խախտումներով զբաղվող Հելսինկյան հայկական խմբի կազմակերպիչներից մեկը, դատապարտվել է դրա համար 4 տարի ազատազրկման 1982 թվականին։ Պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով։

1995 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր և Գիտության, մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ։

1995 թվականի հունիսի 14-ին պարգևատրվել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Մոսկվայի Սուրբ Դանիիլ Բարեպաշտ Իշխանի մեդալով՝ «Ի փառս Սուրբ Եկեղեցու աշխատությունների» համար (Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Ալեքսիյ Երկրորդի պատվոգիր 1995 թվականի հունիսի 14-ին)։

1997 թվականի սեպտեմբերից ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: