483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
«Ռուսկի միր» հիմնադրամի Ռուսական կենտրոնի բացման առաջին տարեդարձը նշեցին Հայաստանում
17:30
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսկի միր» («Ռուսական աշխարհ»)  հիմնադրամի Ռուսական կենտրոնի բացման առաջին տարեդարձը նշեցին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ)։ Ինչպես ասաց «Ռուսկի միր» հիմնադրամի վարչության տնօրեն, «Պոլիտիկա» («Քաղաքականություն») հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը, պատահական չէ Հիմնադրամի առաջին կենտրոնի բացումը հենց Հայաստանում։

«Ռուսաստանն ու Հայաստանը կապված են բազմադարյա եղբայրական կապերով, և պատահական չէ, որ մենք մեր առաջին կենտրոնը բացեցինք հենց ԵՊՀ-ում։ Հիմնադրման օրվանից անցած մեկ տարվա ընթացքում, չնայած ճգնաժամին, Երևանն ավելի է գեղեցկացել, իսկ Ռուսաստանի և Հայաստանի միջև սկսել են գրվել համագործակցության նոր էջեր տնտեսության, քաղաքականության և մշակույթի ոլորտներում»,- հայտարարեց նա։

Նիկոնովի խոսքերով՝ ներկայումս Հիմնադրամի 20 նմանատիպ կենտրոն է բացվել  տարբեր երկրներում, որոնցից վերջինը բացվել է Պեկինում՝ Չինաստանում Ռուսաստանի տարվա մեկնարկի շրջանակներում, իսկ միչև ապրիլի վերջ կենտրոնների թիվը կհասնի 23-ի։ Սակայն, ինչպես հավաստիացրեց Հիմնադրամի վարչության տնօրենը, երևանյան կենտրոնը պատմության մեջ է մտել որպես «Ռուսկի միր» հիմնադրամի առաջին կենտրոն։

Ինչպես հայտնեց Նիկոնովը, Ռուսական կենտրոնի գործունեության առաջին տարեդարձի առիթով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռով չորեքշաբթի Երևան կտեղափոխվի հազար օրինակ գիրք կենտրոնի համար։ Միաժամանակ հիմնադրամի վարչության տնօրենն ընդգծեց, որ «Ռուսկի միրը» ոչ միայն կազմակերպության անվանումն է, այլև գլոբալ ֆենոմեն, քանի որ ռուսերեն խոսում և մտածում է մոլորակի բնակչության մեկ երրորդը։

Նիկոնովը նշեց, որ Ռուսաստանի և ռուսաց լեզվի դերն աշխարհում աճում է, և ռուսաց լեզու են սկել ուսումնասիրել նաև այն երկրներում, որտեղ ռուսախոսների նկատմամբ պատժամիջոցներ էին կիրառվում։ Մասնավորապես, քաղաքագետը նշեց Լեհաստանը և Էստոնիան, իսկ Բուլղարիայում ռուսաց լեզուն հանրաճանաչությամբ 14-րդ տեղից տեղափոխվել է երկրորդ տեղ։

Իր հերթին Ռուսաստանի վաստակավր արտիստ, կինոռեժիսոր Նատալյա Բոնդարչուկը բարձր է գնահատել «Ռուսկի միր» հիմնադրամի աշխատանքը՝ նշելով, որ «երջանիկ է առնչվելու դրա աշխատանքների հետ»։

«Քչերը գիտեն, որ ինձ սնել է հայկական մայրիկ, և նրա շնորհիվ եմ ես կենդանի։ Մայրական կաթի հետ ես ներծծել եմ սեր դեպի հայ ժողովուրդը, իսկ իմ առաջին դերը կինոյում հայուհի Լուսիկ Լուսինովայի դերն էր «Ռուսաստանի սիրտը» ֆիլմում»,- ասաց նա։

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ Հիմնադրամի Ռուսական կենտրոնը Երևանում զուր չեն անվանում Ռուսական տուն, քանի որ այն աշխատանքի ընթացքում մեծ ներդրում է ունեցել Հայաստանում ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի  զարգացման և մասսայականացման գործում։

«Ես չէի սպասում նման մեծ հետաքրքրություն Ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ, բայց շատ ուրախ եմ ոչ միայն որպես ԵՊՀ ռեկտոր, այլև որպես քաղաքացի և գիտնական»,- ասաց Սիմոնյանը։

Նա ավելացրեց, որ Ռուսական կենտրոն մշտապես հաճախում են ոչ միայն ԵՊՀ ուսանողները, այլև մայրաքաղաքի և մերձակա շրջանների դպրոցականները։ Հանրապետության խոշորագույն բուհի ռեկտորը ԵՊՀ և «Ռուսկի միր» հիմնադրամի միջև ավելի արդյունավետ համագործակցության հույս հայտնեց՝ հանուն ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածման։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: