480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի ցավագին արձագանքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը կանխատեսելի էր. ռուս քաղաքագետ
16:24
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նման ցավագին արձագանքը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը լիովին կանխատեսելի էր, կարծում է ռուս քաղաքագետ, «Ռուսական աշխարհ» հիմնադրամի վարչության գործադիր տնօրեն, «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։  

«Ադրբեջանը խիստ ցավագին է արձագանքում այն ամենին, ինչը վերաբերում է Հայաստանին։ Այդ պատճառով բնական է, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բավականին ցավագին է ընդունվում Բաքվում, որը կարծում է, որ դրան պետք է նախորդի Ղարաբաղյան հարցի լուծումը»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին։
 
Փորձագետի խոսքերով՝ եթե Ադրբեջանը նման պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների սրման գնա, դա կբարդացնի «Նաբուկո» նախագծի իրականացումը։

«Նաբուկոն» 3,3 հազար կմ երկարությամբ նախագծվող մայր գազատար է, որը շրջանցելով Ռուսաստանը՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի ու Թուրքիայի տարածքով գնալու է ԵՄ երկրներ։ Դրա ենթադրյալ հզորությունը տարեկան 31 մլրդ խորանարդ մետր գազ է կազմելու, իսկ նախագծի արժեքը 7,9 մլրդ եվրո է գնահատվում։

Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարդացման հնարավորությանը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատվելու դեպքում, Նիկոնովը նշեց, որ իրավիճակի նման զարգացում դժվար է կանխատեսել։ Նրա կարծիքով՝ հնարավոր են իրավիճակի զարգացման տարբեր սցենարաներ, որոնք կախված են հարաբերությունների հաստատելու առնչությամբ Բաքվի արձագանքից։  

«Հակառակ ռեակցիան ևս չի բացառվում, և Բաքուն կփորձի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Մոսկվայի հետ»,- հայտարարեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993թվից։Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատման համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, մասնավորապես, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից հրաժարում:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը նկատվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ այցելեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով։ Այցի ընթացքում երկու պետությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունները։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի  ազգային հավաքականների միջև մինչ հաջորդ՝ հոկտեմբերին տեղի ունենալիք ֆուտբոլային հանդիպումը երկու երկրների միջև սահմանը հնարավոր է բաց լինի կամ էլ մոտ լինի դրան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։