478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ. նախագահ
15:33
15 Ապրիլի 2009

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, նախօրեին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Իրանի հայկական համայնքի հետ հանդիպման ընթացքում։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

 «Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ թե հայկական, թե թուրքական, թե միջազգային մամուլում շատ է խոսվում։ Երբեմն ենթադրություններն ու կանխատեսումները կամ բարի ցանկությունները ներկայացվում են որպես փաստ։ Ճշմարտությունը հետևյալն է. մենք պատրաստ ենք առանց նախապայմանների բնականոն հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Մինչև այսօր դրան պատրաստ չի եղել Թուրքիան»,- չորեքշաբթի մեջբերեցին Սերժ Սարգսյանի խոսքերը երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Նախագահը նշել է, որ «այժմ կարծես թե նախադրյալներ են ստեղծվում դուրս գալու այն անընդունելի վիճակից, երբ հարևան պետությունները չունեն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ»։

«Բայց այստեղ, այս դահլիճում մեկ անգամ ևս պետք է ասեմ, որ հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ բնավ չի նշանակում կասկածի տակ առնել ցեղասպանությունը»,- ընդգծել է նախագահը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Ցեղասպանության փաստը ճանաչել են նաև ԱՄՆ 50 նահանգներից 42-ը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: