486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ ՆԳՆ ղեկավարները Երևանում քննարկել են ԱԱՀՈՒ-ի ստեղծմանն ու իրավապահ կառույցների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերը
14:55
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ երկրների ներքին գործերի նախարարները չորեքշաբթի Երևանում քննարկել են ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման և անդամ-պետությունների իրավապահ մարմինների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերը, լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

«Ես կարող եմ վստահությամբ ասել, որ հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և կառուցողական մթնոլորտում, փոխըմռնման ոգով», - Երևանում անցկացված ՀԱՊԿ ղեկավարների նիստից հետո ասաց Սարգսյանը։

Հիշեցնելով, որ Հայաստանը Կազմակերպության անդամ-պետությունների ձևաչափում նախագահող երկիրն է, Ոստիկանապետն ասաց, թե ուրախ է, որ հանդիպելու և հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հրատապ հարցերը քննարկելու հնարավորություն է ընձեռվել։

«Այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ մեր պետություններում հաստատվում են նոր հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական հարաբերություններ, ձևավորվորում է նոր օրենսդրական դաշտ, ինչն առավել գլոբալ խնդիրների առջև է կանգնեցնում իրավապահ մարմիններին նոր մարտահրավերներին և ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու գործում», - ասաց Սարգսյանը։

«Համոզված եմ, որ աշխատանքի արդյունքները բարենպաստ անդրադարձ կունենան մեր պետությունների ներքին գործերի մարմինների միջև արդեն գոյություն ունեցող և զարգացող համագործակցության վրա», - ավելացրեց նա։

Նրա խոսքերով, օրակարգը բաղկացած էր երկու հարցից, որոնք վերաբերում էին ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծմանն ու ձևավորմանը, ինչպես նաև ՀԱՊԿ իրավապահ մարմինների միջև փոխգործակցության կազմակերպմանը։

Սարգսյանն ասաց, որ երկրորդ հարցի շուրջ հանդիպման մասնակիցները կարծիքներ փոխանակեցին, որի ընթացքում նշվեց, որ ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի գործում ընդհանուր պայմաններում կարևոր դեր կխաղա պետությունների քաղաքական, բարոյական և նյութական ռեսուրսների կենտրոնացումը, որոնք ուղղված կլինեն ահաբեկչությանը, թմրանյութերի վտանգին, կազմակերպված հանցագործության և ՀԱՊԿ տարածքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող այլ վտանգավոր գործողություններին դիմակայելուն։

Հանդիպման մասնակիցները ընդգծեցին ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության հետագա կատարելագործման անհրաժեշտությունը՝ կարևորելով ՀԱՊԿ մասնակից-պետությունների ՆԳՆ-ի և ոստիկանության փոխգործակցության համակարգման զարգացումը։

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ սահմանվեցին կազմակերպության շրջանակներում աշխատանքի հեռանկարային ուղղությունները, համաձայնագրերի իրագործման հարցերը, որոնք կնքվել են ՀԱՊԿ շրջանակներում՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ոստիկանության և ՆԳՆ-ի լիազորության մասով։

Նա նշեց, որ քննարկվել են նաև օպերատիվ-կանխարգելիչ և սոցիալական բնույթի համալիր միջոցառումների կազմակերպման և անցկացման հարցերը, որոնք ուղղված կլինեն ազգային և հավաքական անվտանգության սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ տեսական միջոցների իրագործմանը։

«Մենք նաև անհրաժեշտ համարեցինք անհրաժեշտության դեպքում անցկացնել ՀԱՊԿ անդամ-պետությունների ՆԳՆ (Ոստիկանության) ղեկավարության համակարգող խորհրդակցություններ՝ Կազմակերպության ձևաչափում Ներքին գործերի և ոստիկանության վրա դրված խնդիրները լուծելիս նրանց միջև փոխգործակցության հրատապ հարցերի քննարկման համար։ Քննարկումների արդյունքներն արտացոլված են հանդիպման արձանագրությունում, հանդիպումն անցկացվեց կառուցողականության և փոխադարձ համաձայնության ոգով», - ասաց Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։