480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարը մտադիր է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը
14:51
15 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը մտադիր է քայլեր ձեռնարկել հանրապետության քաղաքացիների՝ իրենց իրավունքների և շահերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակի երկուսուկես ամիսների աշխատանքը վկայում է այն մասին, որ մեծ մասամբ քաղաքացիները չգիտեն իրենց իրավունքները և շահերը։  

Ֆինանսական համակարգի հաշտարարի առաջին գրասենյակը ԱՊՀ երկրների թվում ստեղծվել և սկսել է գործել Հայաստանում 2009 թվականի հունվարի 24-ից՝ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքին համապատասխան։

«Մարդիկ դիմում են մեզ ամենատարբեր հարցերով, այդ թվում՝ բողոքով այն կազմակերպության դեմ, որը սահմանված կարգով աշխատանքային գրքույկ չի տրամադրում բազմամյա ստաժով աշխատակցին կամ այն հարցով, ճիշտ է, արդյո՞ք, գործել կազմակերպությունը՝ թոշակի ուղարկելով իր աշխատակցին»,- ասաց նա։

Միաժամանակ Սարգսյանը նշեց, որ ցանկացած դեպքում գրասենյակի աշխատակիցները պարզաբանում են քաղաքացիներին իրենց իրավունքներն ու շահերը, և եթե նույնիսկ հարցը ենթակա չէ Ֆինանսական համակարգի հաշտարարի քննարկմանը կամ չի վերաբերում նրա գործունեության ոլորտին, գրասենյակում այդ մարդկանց ուղարկում են համապատասխան պետական կառույցներ, լինի դա Կենտրոնական բանկ կամ կառավարությանն առընթեր համապատասխան գերատեսչություն, այդ թվում ՝ Ֆինանսների նախարարություն կամ հարկային ծառայություն։

Այդ կապակցությամբ Սարգսյանը հայտնեց, որ այդ բացը լրացնելու նպատակով Ֆինանսական հաշտարարի գրասենյակը մշակել է միջոցառումների խոշոր ծրագիր, որը կիրականացվի նաև Հայաստանի մարզերում։

«Այդ ծրագրի հիմնական նպատակը մատչելի և պարզ կերպով մարդկանց իրենց իրավունքները պարզաբանելն է, Հաշտարարի գրասենյակի գործունեության մասին պատմելը, և այն մասին, թե ինչով նա կարող է օգտակար լինել»,- ասաց նա, հավելելով, որ մտադրություն կա իրագործել այդ ծրագիրը մոտ ապագայում։

Միաժամանակ նա հայտնեց, որ մարտից Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը բյուջետային միջոցների հաշվին սկսել է իր գործունեության գովազդն ու լուսաբանումը, և հենց դրանով է պայամանավորված հայտերի կտրուկ ավելացումը մարտ ամսին։

Ֆինանսական հաշտարարի հավետվության տվյալներով, նրա գործունեության ամբողջ ընթացքում գրասենյակ է ներկայացվել 67 դիմում-բողոք, որոնցից 43 հայտը՝ մարտին։ Հիմնականում, բոլոր բողոքները ստացվել են Երևանից, եղել են նաև հայտեր հանրապետության մարզերից։ Ֆինանսկան համակարգի հաշտարարի գրասենյակի միջնորդության շնորհիվ, բավարարվել է երեք հայտ 300 հազար դրամի չափով։

Բացի այդ, Սարգսյանի խոսքերով, նախատեսվում է նաև բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական կառույցների հետ համագործակցության ծրագիր, որի շրջանակներում սպասվում է, որ ֆինանսական կազմակերպություններն իրենց տարածքներում կսկսեն տարածել Հաշտարարի գործունեությունը լուսաբանող գրքույկներ, ինչպես նաև գովազդային և տեղեկատվական նյութեր այն մասին, որ հաճախորդներն իմանան իրենց իրավունքների պաշտպանված լինելու մասին։

«Բացի այդ, օրենքին համապատասխան, ֆինանսական կառույցները հաճախորդի հետ ստորագրվող պայամանագրերում պետք է ներառեն նաև Ֆինանսական հաշտարարի ինստիտուտին վերաբերող կետեր»,- հավելեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։