481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Իրանը կարևորել են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների փոխգործակցությունը
14:49
15 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին կարևորել են երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների սերտ փոխգործակցությունը։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախօրեին ՀՀ նախագահն ու Ջալիլին քննարկել են երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունները, որոնք դինամիկ զարգանում են Հայաստանի անկախությունից ի վեր, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և համագործակցության հագեցած օրակարգը:

Զրուցակիցները բարձր են գնահատել էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության ու այլ ոլորտներում արձանագրված հաջողությունները և վստահություն հայտնել, որ նախատեսվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կնպաստի հայ-իրանական բարեկամության հետագա խորացմանը:

Թեհրանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության Հոգևոր առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիի հետ։

Սարգսյանն ու Իրանի Հոգեւոր առաջնորդը վստահություն են հայտնել, որ միայն խաղաղության, կայունության և փոխշահավետ համագործակցության վրա խարսխված տարածաշրջանը կարող է բարգավաճում ու զարգացում բերել այնտեղ ապրող բոլոր ժողովուրդներին։

Բարձր գնահատելով Սեյյեդ Ալի Խամենեիի ավանդը հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման գործում՝ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իրանի Հոգևոր առաջնորդին՝ Իրանում գտնվող հայկական պատմամշակութային արժեքների պահպանման հարցում ցուցաբերված հոգատար վերաբերմունքի համար։

Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը, ամփոփելով երկօրյա քննարկումները, հրավիրված մամուլի ասուլիսում բարձր են գնահատել պաշտոնական այցի արդյունքները, ինչի վկայությունը տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և բանկային ոլորտներում համագործակցության ու խոշորածավալ ծրագրերի իրականացման մասին երկու երկրների ղեկավարների ներկայությամբ ստորագրված համաձայնագրերն են:

Պաշտոնական այցի շրջանակում Սերժ Սարգսյանը այցելել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ այաթոլլահ Խոմեյնիի դամբարան, ծաղկեպսակ դրել նրա գերեզմանին ու գրառում կատարել դամբարանի պատվավոր հյուրերի մատյանում: 

ՀՀ նախագահի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած երկօրյա պաշտոնական այցըն ավարտվել է իրանահայ համայնքի շուրջ 3000 ներկայացուցիչների հետ Թեհրանի «Արարատ» մարզավանում տեղի ունեցած ջերմ հանդիպմամբ ու ելույթով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: