484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-ից 19-ը
10:41
15 Ապրիլի 2009

«Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի Երևանում հուլիսի 12-ից 19-ը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են կինոփառատոնի մամուլի ծառայությունից։

Վեցերորդ «Ոսկե Ծիրան»-ը կպահպանի արդեն մշակված ձևաչափը. փառատոնը կունենա 3 հիմնական ծրագիր` միջազգային խաղարկային և վավերագրական, ինչպես նաև Հայկական համայնապատկեր մրցույթները:

Մրցութային ծրագրերի համար հայտերի ընդունումը սկսվել է հունվարից, վերջնաժամկետը ապրիլի 30-ն է:

Փառատոնի կազմակերպիչները ֆիլմեր դիտել, ընտրել և հրավիրել են` մասնակցելով միջազգային այնպիսի հեղինակավոր փառատոների, ինչպիսիք են Ռոտերդամինը կամ Բեռլինինը։

Մինչև օրս ստացվել են շուրջ 300 ֆիլմեր 60 երկրներից:

Այս տարի 3-րդ անգամ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 14-16-ը կկայանա «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որը նպատակ ունի խթանել համատեղ ֆիլմարտադրությունը:

«Ոսկե Ծիրան»-ն այս տարի հատուկ անդրադարձ կկատարի եվրոպական կինոյին. փառատոնը շարունակում է համագործացկել Յունիֆրանս միջազգային ցանցի, Գյոթե ինստիտուտի և մի քանի այլ կառույցների հետ, որոնք ամեն տարի տրամադրում են լավագույն եվրոպական ֆիլմերը:

2009 թ.-ին հատուկ ուշադրության կարժանանա լեհական կինոն, որը մեծ վերելք է ապրում վերջին տարիներին:

Արևելք-արևմուտք հավասարակշռության պահպանման համար այս տարի նույնպես կկայանա «Արաբական գիշերներ» կինոծրագիրը, որն անցյալ տարի մեծ հետաքրքրություն է առաջացրել հանդիսատեսի շրջանում:

Տեղի կունենան մի շարք հետահայաց ցուցադրություններ։ Մի շարք հոբելյանների առթիվ մեկական երեկո կնվիրվի հայ կինոյում իրենց հետքը թողած գործիչների` Բագրատ Հովհաննիսյանի և Արման Մանարյանի` 80-ամյա և  Ներսես Հովհաննիսյանի 70-ամյա հոբելյաններին։

«Ոսկե Ծիրան» կինոփառատոնը կպահպանի նաև վարպեության դասեր անցկացնելու բարի ավանդույթը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: