480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Իրանը պետք է ամրապնդեն երկկողմ և տարածաշրջանային կապերը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար. Իրանի նախագահ
10:25
15 Ապրիլի 2009

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երեքշաբթի հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը պետք է ամրապնդեն երկկողմ և տարածաշրջանային կապերը ողջ տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար, հաղորդում է IRNA իրանական լրատվական գործակալությունը։

Այս մասին Ահմադինեժադը հայտարարել է Թեհրանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մշակութային ընդհանրություններ ունեցող երկրների միջև փոխգործակցությունը խաղաղության, զարգացման և անվտանգության կհանգեցնի ողջ տարածաշրջանում», - ասել է Իրանի նախագահը։

Նա նաև նշել է, որ տարածաշրջանի երկրները պետք է ամրապնդեն փոխադարձ կապերը սեփական բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու համար։

«Իրանի և Հայաստանի միջև գոյություն ունեցող կապերն ունեն խորը արմատներ, դրանք բարեկամական են և շարունակում են զարգանալ», - ընդգծել է Ահմադինեժադը։

Նա ասել է, որ երկու ժողովուրդները պատմության ընթացքում միշտ վստահել են միմյանց և ունեցել են բարեկամական հարաբերություններ։

Շնորհակալություն հայտնելով իր հայ գործընկերոջը Իրան այցելելու համար՝ Ահմադինեժադը կողմերի միջև ընթացող բանակցություններն ու համաձայնությունները որակել է որպես լավ և կառուցողական։

«Մենք պետք է ամրապնդենք մեր համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակի վրա», - հայտարարել է Ահմադինեժադը՝ ավելացնելով, որ հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները խոստումնալից են։

Խոսելով Իրանում հայկական համայնքի կարգավիճակի մասին՝ Իրանի նախագահը նշել է, որ «նրանք կիսում են մշակույթը, քաղաքակրթությունն ու շահերը իրենց մուսուլման հայրենակիցների հետ»։

«Իրանի հայկական համայնքը, ինչպես այլ իրանցիներ, պաշտպանում է երկրի անկախությունը, մշակույթը, քաղաքակրթությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է նա։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր հերթին ասել է, որ իր այցը Իրան կօգնի երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը։

«Համագործակցության և փոխըմռնման մասին ութ հուշագրերի ստորագրումը Իրան կատարած իմ այցի արդյունքների վառ ապացույցն է», - ասել է Սարգսյանը։

Նա նշել է, որ երկու երկրներն էլ ի վիճակի են ամրապնդել և ընդլայնել տարածաշրջանային համագործակցությունը երկկողմ կապերի ամրապնդման և համախմբման համար։

Հայտարարելով, որ հայ-իրանական հարաբերությունների ապագան խոստումնալից է՝ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայկական համայնքի և նրա մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած առանձնահատուկ ուշադրության համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: