482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Անդրեյ Բիտովը Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի է արժանացել
19:50
14 Ապրիլի 2009

Հայաստանի և հայկական մշակույթի մասին գրած ռուս հայտնի գրող Անդրեյ Բիտովը երեքշաբթի Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի է արժանացել։

Ինչպես մեդալի շնորհման ժամանակ հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, գրողն այդ մեդալին է արժանացել հայ-ռուսական հարաբերությունների բարելավման գործում ունեցած ներդրման և Հայաստանում ռուսաց լեզվի քարոզչության համար։

Անդրեյ Բիտովը բազում պարգևներ ունի, այդ թվում` Մովսես Խորենացի մեդալ «հայկական գրականության ու մշակույթի մեջ ունեցած ակնառու վաստակի համար», Հայաստանի պատվավոր քաղաքացու և ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Բիտովը Հայաստանի իսկական բարեկամն է, նրա «Հայաստանի դասեր» գիրքը 70-ականների սկզբին հանրապետության մի յուօրինակ բացահայտում, հայկական պատմության ու քաղաքակրթության ինքնատիպ ուղեցույց դարձավ միութենական ընթերցողի համար։ 

«Հայաստանի դասերը» գիրքը ինքնատիպ հանրապետության իսկական բացահայտում դարձավ՝ դրանով իսկ տեղ զբաղեցնելով ինչպես գրողի ստեղծագործական կյանքում, այնպես էլ հայկական մշակույթի գանձարանում։  

Անդրեյ Բիտովի ամենավառ պատկերներից մեկը հայկական լավաշի մասին արտահայտությունն է. «Լավաշը ուտելիք է, լավաշը պատառաքաղ է, լավաշը անձեռոցիկ է։ Լավաշն ուտում են, լավաշով միս են բռնում, լավաշով այն փաթաթում են»։    

Այսօրվա միջոցառման շրջանակներում համալսարանում Սիմոնյանը գրողին նվիրեց «60-ականների հայկական ավանգարդ» ալբոմը։ Բիտովը հետաքրքրվեց, թե ալբոմում կան արդյոք Մինասի աշխատանքները։  

Անդրեյ Բիտովի այցը Հայաստան ընթանում է հայկական արձակի դասական գրող Հրանտ Մաթևոսյանի 75-ամյա հոբելյանի նախապատրաստությունների շրջանակներում։ Բիտովը նրա լավ բարեկամն էր ու հրատարակել է նրա ստեղծագործությունների մասին հոդվածների շարք։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Հրանտ Մաթևոսյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, սպասվում է Բիտովի մասնակցությունը Հրանտ Մաթևոսյանի հայրենի Ահնիձոր գյուղում Գրականության այգու բացմանը։

Այցի շրջանակներում Բիտովը դասախոսություններով հանդես կգա ԵՊՀ-ում, ՌՀՀ և Վանաձորի Մանկավարժական ինստիտուտում։ ՌՀՀ կկայանա նաև Անդրեյ Բիտովի «Ապրելու մտադրություն» գրքի շնորհանդեսը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: