480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական տասը ընկերություններ կառավարական մրցանակների են արժանացել ապրանքների և ծառայությունների որակի համար
19:11
14 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեքշաբթի որակի ապահովման ոլորտում կառավարության մրցանակներ է շնորհել հայկական տասը ընկերությունների։  

Կառավարական մրցանակները շնորհվում են արդեն 9 տարի շարունակ և շնորհվում այն ընկերություններին, որոնք էական հաջողությունների են հասել արտադրվող ապրանքի և մատուցվող ծառայությունների որակ ապահովելու ոլորտում։ 

2008թ.-ի արդյունքներով որակի ապահովման ոլորտում կառավարական մրցանակների են արժանացել Հայհիդրոմետը, Պերինատոլոգիայի, մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտը, «Մուլտի-ագրո» գիտաարտադրական ընկերությունը, «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն, Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանը, «AMPG group» ընկերությունը, «Ջերմուկ» հանքային ջրերի մայր գործարանը, «Աղաբաբյան» ՍՊԸ-ն, «Սեյմուր & Ko» ընկերությունը, «Բարի Սամարացի» ընկերությունը։  

ՀՀ կառավարության անունից հաղթողներին շնորհավորեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մաղթելով նրանց արդյունավետ աշխատանք հանուն հայ ժողովրդի բարօրության։

«Այս գեղեցիկ ավանդույթի նպատակն այն է, որ խթանենք որակի բարձրացումը ՀՀ-ում և հանրության ուշադրությանը ներկայացնենք այն կազմակերպություններին, որոնք հասել են որոշակի հաջողությունների: Եվ, բնականաբար, դա նպատակ ունի խորացնելու մրցակցությունը ՀՀ-ում»,- նշեց նա:

Ընդ որում Սարգսյանը վստահությունը հայտնեց, որ «հաջորդ տարի մասնակիցների քանակն ավելի շատ կլինի, մրցակցությունը` ավելի թեժ, արդյունքում կշահենք մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։