478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հարցվածների մեծամասնությունը բացասական է գնահատում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի նոր ԱԷԿ-ի շինարարությանը
18:32
14 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հարցվածների մեծամասնությունը բացասական է գնահատում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանի նոր ԱԷԿ-ի շինարարությանը, հայտնեց Ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։

Հարցման ենթարկված 200 մասնակցից 45-ը գիտնականներ և փորձագետներ են (22,5%), 104-ը՝ հասարակական գործիչներ ու մտավորականներ (52,3%), 15-ը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ (7,5%) և 35-ը՝ ուսանողներ (17,6%)։

Հարցվածներից 127-ը Երևանից են, 21-ը՝ ՀՀ մարզերից, 52-ը սփյուռքի ներկայացուցիչներ են։

Այվազյանի խոսքերով, հարցվածների 5 տոկոսն է ընդամենը կողմ արտահայտվել Թուրքիայի հնարավոր մասնակցությանը:

Ընդ որում, նրա խոսքերով, հարցվածներից 3,5 տոկոսը սեփական գնահատականներում չեզոքություն է դրսևորել, 2,5 տոկոսը դրական է գնահատել՝ որոշակի վերապահումներով, 5 տոկոսը հստակ պատասխան չի տվել, իսկ 4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Այվազյանը տեղեկացրեց նաև, որ հետազոտությունների արդյունքներով հարցման մասնակիցների 1,5 տոկոսը համաձայն է նոր ԱԷԿ-ի բաժնետոմսերը թուրքական ընկերություններին վաճառելու գաղափարի հետ, 92 տոկոսը դեմ է, 4 տոկոսը կողմ է ՝ որոշակի վերապահումներով, 1 տոկոսը դժվարացել է պատասխան տալ, 1,5 տոկոսն էլ հստակ պատասխան չի տվել:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկերի պետական մենաշնորհի իրավունքը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: