481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Միջխորհրդարանական համագործակցությունն առանձնահատուկ դեր է խաղում ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու գործում
16:17
14 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին կարծում են, որ միջխորհրդարանական համագործակցության դերը երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու զարգացման հարցում, հայտնում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

Ինչպես ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամության պատգամավորական խմբի աշխատանքները:

Անդրադառնալով բարձր մակարդակով բանակցությունների ընթացքում քննարկվող ծրագրերին, Իրանի Մեջլիսի նախագահը նկատել է, որ դրանք իրատեսական են և իրագործելի: Ալի Լարիջանիի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է հայաստանյան իշխանությունների ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումները:

Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ:   

Պաշտոնական այցի շրջանակում այսօր մեր երկրի նախագահը կհանդիպի Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, ծաղկեպսակ կդնի Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր-առաջնորդ Այաթոլլա Խոմեյնիի դամբարանին:

Տարբեր ոլորտներում համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
 
««Արարատ» մարզամշակութային համալիրում իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումով կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասվում է երկրի ղեկավարի մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:

Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը,  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հայռուսգազարդ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձնինք:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: