487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Իրանի նախագահները հեռանկարային են համարում երկկողմ գործակցությունը
15:05
14 Ապրիլի 2009

Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը բարձր են գնահատել և հեռանկարային որակել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այս մասին երկու կողմերը հայտարարել են նախօրեին՝ Հայաստանի նախագահի Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին երկօրյա պաշտոնական այցը Իրան տեղի է ունենում ապրիլի 13-ից 14-ը։

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով:

«Երկու երկրների նախագահները գոհունակություն են հայտնել քաղաքական երկխոսության ներկա մակարդակից, ընդգծել միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման իրենց պատրաստակամությունը՝ նկատելով, որ նման այցելություններն ու բարձր մակարդակի շփումները հնարավորություն են տալիս քննարկելու և լուծումներ տալու հայ-իրանական հագեցած օրակարգին վերաբերող տարբեր խնդիրների», - հաղորդվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների դինամիկ ընդլայնմանը՝ նրան դիտարկելով որպես վստահելի ու առանցքային կարևորություն ունեցող հարևան և «դժվար օրերի բարեկամ»։ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ինչպես անկախության առաջին տարիներին, այնպես էլ օգոստոսյան իրադարձությունների օրերին Իրանի տարածքով առաջին անհրաժեշտության ապրանքների ներմուծման հարցում ցուցաբերած բարեկամական աջակցության համար:

Նախագահ Ահմադինեժադն իր հերթին Հայաստանի հետ մշտապես կայուն հարաբերությունների խորացումը որակել է իր երկրի արտաքին կարևոր առաջանահերթություններից մեկը։ «Անհրաժեշտ է պահպանել և ընդլայնել մեր ձեռքբերումները», - նշել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը։

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադն ընդգծել են, որ հազարամյակների պատմություն ունեցող հայ-իրանական համագործակցությունը նպաստում է մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանը:

«Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի քննարկումը լավագույն վկայությունն է բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման ու խորացման մեր տեսլականի: Վստահ եմ, որ քննարկված խնդիրների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն փաստաթղթերի, որոնց իրականացումը կբերի մեր բարեկամության հետագա էլ ավելի խորացմանը», - ընդգծել է ՀՀ նախագահը։

Երկու երկրների ղեկավարները կարևորել են Իրանի հայկական համայնքի լուրջ դերակատարությունը հայ-իրանական բարեկամության ամրապնդման գործում:

Հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական փոխգործակցության հետագա խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցմանը, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի կառուցմանը, էներգետիկ, տրանսպորտի և առևտրի բնագավառներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին:

ՀՀ նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը,  Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ԱԺ պատգամավորներ, Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հայռուսգազարդ ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը, պաշտոնատար այլ անձնինք: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: