478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՍԾՏՀ հայկական մշտական ներկայացուցիչը հայ-թուրքական սահմանի բացման հույս ունի
14:10
14 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՍԾՏՀ բիզնես կոմիտեում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սամսոն Օզարարատը մոտ ժամանակներս հայ-թուրքական սահմանի բացման հույս ունի։

«Սահմանի բացման հարցը շատ կարևոր է։ Ցավոք, մենք քաղաքական կազմակերպություն չենք և չենք զբաղվում սահմանների բացմամբ։ Մենք տնտեսական կազմակերպություն ենք և տնտեսական մակարդակով միշտ քննարկել ենք այս հարցը»,- երեքշաբթի լրագրողներին հայտնեց Օզարարատը՝ Երևանում ՍԾՏՀ բիզնես կոմիտեի 37-րդ նիստի շրջանակներում։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) բիզնես կոմիտեի 37-րդ նիստն անցկացվում է երեքշաբթի Երևանում։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀ) ստեղծվել է 1992 թվականին։ Ներկայումս ՍԾՏՀ մշտական անդամներն են Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան և Սերբիան։

Օզրարարատի խոսքերով՝ բաց սահմաններն անհրաժեշտ են ոչ միայն երկու երկրների զարգացման, այլև ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և ինտեգրման առումով։

«Հուսով եմ, որ տնտեսական շահը կգերակշռի, և մոտ ապագայում մենք արդյունքներ կունենանք»,- հայտնեց ՀՀ մշտական ներկայացուցիչը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

Հարաբերություններում առաջին տեղաշարժերը սկսվեցին 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ից, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով առաջին անգամ ժամանեց Երևան՝ 2010 թ.-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը համատեղ դիտելու նպատակով։ Խաղի ավարտից հետո թուրք առաջնորդը հրավիրեց իր գործընկերոջը Թուրքիայում 2009 թվականի հոկտեմբերի 14-ին երկու երկրների հավաքականների պատասխան խաղին ներկա լինելու։ Այդ այցը ստացավ «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը և լայնորեն լուսաբանվել է համաշխարհային մամուլում։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարեց, որ մինչև Հայաստանի և Թուրքիայի հավաքականների հաջորդ ֆուտբոլային հանդիպումը սահմանը երկու պետությունների միջև, հնարավոր է, բաց կլինի կամ մոտ կլինի դրան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։