481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում մեկնարկում է «Արվեստանոց խաչմերուկում» հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը
12:54
14 Ապրիլի 2009

Երևանում ապրիլի 15-17-ը կանցկացվի «Արվեստանոց խաչմերուկում» հարավկովկասյան ուսանողական ֆիլմերի փառատոնը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամից, այս փառատոնը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունների համագործակցության արդյունքն է և «Արվեստանոց խաչմերուկում» նախագծի մի մասը։

Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական օժանդակության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի շնորհիվ:

Նախագծի հեղինակները նպատակ էին դրել մասնագիտական շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի բուհերի լրագրության և ռեժիսուրայի ֆակուլտետների ուսանողների համար։

Մեկ տարվա ընթացքում սկսնակ մասնագետները վավերագրական կինոյի արտադրության դասընթացներ են անցել, ապա` աշխատել իրենց սեփական ֆիլմերի վրա: 

Յուրաքանչյուր ստեղծագործական խմբում ընդգրկվել են 2 տարբեր երկրներ ներկայացնող ուսանողներ:

Ընդհանուր առմամբ նախագծի իրականացմանը մասնակցել են  երեք երկրների 72 ուսանողներ, ստեծվել է 42 համատեղ ֆիլմ: Նախագծի շրջանակներում ստեղծված ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի և Սդրբեջանի հեռուստաալիքներով:

«Արդեն քանի տարի է «Ինտերնյուսը» ստեղծում է կինոարտադրանք, որը հայ, ադրբեջանցի և վրաց ստեղծագործողների համագործացության արդյունքն է: Այս արտադրանքը պիտի արժանանա մեր հանդիսատեսի հատուկ ուշադրությանը, քանի որ այն ոչ միայն սատարում է տարածաշրջանային երկխոսությանը, այլև զուտ որպես կինոարտադրանք հաճախ նշանակալի արդյունք է ներկայացնում` ստեղծելով ապագա տարածաշրջանի միասնական մշակույթի օրինակներ», - տեղեկատվության մեջ մեջբերեցին «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի հայկական գրասենյակի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի խոսքերը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: