480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի երիտասարդ գիտնականները կմասնակցեն «Լոմոնոսով-2009» միջազգային գիտաժողովին
12:06
14 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ գիտնականների «Լոմոնոսով-2009» միջազգային գիտաժողովը երեքշաբթի մեկնարկում է Մոսկվայի Մ.Վ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ֆունդամենտալ գրադարանում։

Ինչպես տեղեկացրել է ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Ալեքսանդր Կալուգինը, 16-րդ գիտաժողովն անցկացվում է համանուն միջազգային երիտասարդական գիտական ֆորումի շրջանակներում՝ ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ։ 2009 թ.-ին միջոցառումը նվիրված է ԱՊՀ-ում Երիտասարդության տարվան։

Գիտաժողովին մասնակցելու համար գրանցվել են ավելի քան 12 հազ. երիտասարդ գիտնականներ Ռուսաստանի գրեթե բոլոր շրջաններից, ԱՊՀ բոլոր երկրներից, հեռավոր արտերկրի 20 երկրներից։ Միջոցառման ընթացքում Հայաստանը կներկայացնեն շուրջ 60 ուսանողներ և ասպիրանտներ։

«Լոմոնոսով» միջազգային երիտասարդական ֆորումն անցկացվում է ամեն տարի՝ հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Մոսկվայի համալսարանում։ Դրա ծրագրում ներառված են դպրոցականների համար նախատեսված օլիմպիադաներ, կոնֆերանսներ, երիտասարդ գիտնականների գիտական աշխատանքների և նորարարական նախագծերի մրցույթներ։

Ֆորումի կենտրոնական միջոցառումը «Լոմոնոսով» XVI միջազգային երիտասարդական գիտաժողովն է։ Այս տարի առաջին անգամ կանցկացվի «Անկախ Պետությունների Համագործակցություն. երիտասարդության հայացք» հատուկ միջդիսցիպլինար սեկցիան, որի շրջանակներում կանցկացվի գիտական և ստեղծագործական աշխատանքների մրցույթ, որոնք նվիրված են ԱՊՀ երկրների ապագայի վերաբերյալ երիտասարդների տեսակետներին, «ԱՊՀ. Ճգնաժամ և գլոբալիզացիայի մարտահրավերներ» միջազգային կլոր սեղանը, «ԱՊՀ. ապագայի կերպար» սյուժետային-դերային խաղը, երիտասարդ գիտնականների նորարարական նախագծերի և ձեռքբերումների ցուցահանդեսը։

Միջազգային գիտաժողովը կավարտվի ապրիլի 17-ին սեկցիայի աշխատանքների արդյունքների ամփոփմամբ և լավագույն զեկույցների հեղինակների պարգևատրմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: