486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը երկուշաբթի երկօրյա այցով մեկնել է Իրան
10:25
14 Ապրիլի 2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Իրան, շաբաթ օրը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք», - հաղորդվում է տեղեկատվության մեջ։

Այցի ընթացքում Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի` Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաև հայ-իրանական բանակցություններ՝ ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր:

Թեհրանում Սարգսյանը կայցելի նաև ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ Այաթոլլահ Խոմեյնիի դամբարան, ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաև հանդիպում կունենա ԻԻՀ  հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաևՀայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Ալի Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ:

«Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի կունենա նախագահ Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: