480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ում տեղի ունեցան լուրջ տեղաշարժեր. Սարգսյան
18:16
10 Ապրիլի 2009

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահության ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում տեղի ունեցան լուրջ տեղաշարժեր, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանին է փոխանցվել 2008 թ.-ի սեպտեմբերի 5-ից։

«Հայաստանի նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ում տեղի ունեցան լուրջ տեղաշարժեր։ Բոլորն են ականատես եղել, թե որքան ցավագին դրան արձագանքեցին մյուսները, և դա նույնպես ինչ-որ առումով գնահատական է։ Ես կարծում եմ, որ այդ տեղաշարժերը կշարունակվեն»,- ուրբաթ նախագահն ասաց լրագրողներին։

Երկրի ղեկավարը նշեց, որ ՀԱՊԿ-ն գտնվում է իր կայացման փուլում, և որ դրա հիմնական գաղափարը, այսինքն՝ հավաքական պաշտպանությունը, շատ կենսունակ է։  

«Եվ այն, թե մեզ որքանով կհաջողվի իրականացնել ու նկատելի դարձնել այդ գաղափարը, նույնքանով կենսունակ կլինի այդ կազմակերպությունը»,- պարզաբանեց նա։

Այս առնչությամբ նախագահն ասաց, որ ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի ընթացքում, որը կկայանա հունիսին, կընդունվեն որոշումներ, որոնք կնպաստեն նրան, որ ՀԱՊԿ անդամ-երկրների հասարակություններն ավելի առարկայորեն և շոշափելիորեն տեսնեն այս կառույցի օգտավետությունը։  

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե երկրի ղեկավարն ինչպես է վերաբերվում Իրանի մասնակցությանը ՀԱՊԿ-ին՝ դիտորդի դերում, Սարգսյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ն բաց է բոլորի համար, և դրան անդամակցելը ենթադրում է որոշակի իրավական ընթացակարգերի անցում։

«Ես ծանոթ չեմ Իրանի հայտարարությանն այն մասին, որ ինքը մտադիր է մտնել ՀԱՊԿ։ Եթե նման հայտարարություն լինի, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ և Իրանի բարեկամ երկիր, կարտահայտի իր կարծիքն այդ կապակցությամբ»,- ասաց նա։  

Ավելի վաղ ՀԱՊԿ քարտուղարությունում հայտնել էին, որ Իրանը վերջին շրջանում հետաքրքրվում է ՀԱՊԿ-ով և դրա նորմատիվ իրավական բազայով։ Տվյալ հայտարարությունն արվել է որպես ՌԴ-ում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադի հնչեցրած հայտարարության մեկնաբանություն այն մասին, որ Իրանն այժմ ակտիվորեն քննարկում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցելու ձևաչափի մասին հարցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։