481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը երկկողմ հարաբերությունների բարելավման պայման չի համարում. Սերժ Սարգսյան
18:00
10 Ապրիլի 2009

Հայաստանը չի կարծում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պայման է, ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Թուրքիան երկկողմ հարաբերությունների հաստատաման համար առաջ է քաշում մի շարք նախապայմաններ, մասնավորապես, Հայաստանի կողմից Օսմանյան Թուրքիայում 1915թ.  իրագործված Եղեռնի ճանաչմանն ուղղված ջանքերից հրաժարվելը և ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը` հօգուտ Ադրբեջանի:

«Մենք ակնկալում ենք, որ թուրքերը ևս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի դադարեցումը չեն դիտարկում որպես նախապայման»,- ուրբաթ լրագրողներին ասաց Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ Կոնգրեսում կամ այլ երկրների խորհրդարաններում խոչընդոտել հայ-թուրքական հարաբերւոթյունների բարելավմանը, երկրի ղեկավարն ասաց, որ ամերիկացիներն իրենք են եղել ցեղասպանության վկաները, և Վաշինգտոնին պետք չեն Երևանի ապացույցները Ցեղասպանության փաստում համոզվելու համար։

Սարգսյանը բերեց այն օրինակը, որ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի Հայոց ցեղասպանության հարցով բազմաթիվ քննարկումների ժամանակ գործնականում բացակայում էին զեկուցումները, որոնցում ասվեր, թե Ցեղասպանություն չի եղել։

«Բազմաթիվ զեկուցողներ պնդում էին, որ Ցեղասպանություն եղել է, նրանց մեծամասնությունն ասում էր, որ ԱՄՆ-ը պարտավոր է ճանաչել Ցեղասպանությունը, իսկ մյուս կեսն ասում էր, որ այժմ ճանաչելու ժամանակը չէ»,- ասաց նա։

Այսպիսով, ՀՀ նախագահի խոսքերով, «եթե ԱՄՆ-ը համարի, որ այսօր ցեղասպանության ճանաչումը կարող է լինել նոր ցեղասպանությունների կազմակերպմանը խոչընդոտող գործոն և կարող է օգնել ահաբեկչության ու այլ հանցագործությունների դեմ պայքարին, ապա այդ դեպքում Միացյալ Նահանգները դա կանեն, իսկ հակառակ դպքում՝ ոչ»։

«Ես չեմ կապում այդ գործընթացը մեր հարաբերությունների հետ, քանի որ Ցեղասպանության ճանաչման յուրաքանչյուր դեպքում մեր հարաբերությունները կարող են բարդանալ։ Մենք չենք դրդում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- հավելեց Սարգսյանը։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորhուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։

Ներկայումս Հայոց ցեղասպանությունը ճանաչել է ԱՄՆ 50 նահանգներից 42-ը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: