484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է «Առողջապահություն ու դեղագործություն EXPO 2009» ութերորդ միջազգային ցուցահանդեսը
16:46
10 Ապրիլի 2009

Ուրբաթ Երևանում բացվել է «Առողջապահություն ու դեղագործություն EXPO 2009» ութերորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։   

Ցուցահանդեսը կազմակերպվել է «LOGOS EXPO CENTER» ցուցահանդեսային ընկերության կողմից՝ ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական աջակցությամբ։ 

Ցուցահանդեսի նպատակը բժշկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելն է, ինչպես նաև նոր գործնական կապերի հաստատումը։

«Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 50 տեղական ու միջազգային կազմակերպություններ, և սա հերթական անգամ ցույց է տալիս հետաքրքրությունը Հայաստանի առողջապահական համակարգի հանդեպ, ինչի մասին վկայում է վերջին տարիներին արված ներդրումների մակարդակը»,- ասաց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը ցուցահանդեսի բացման ժամանակ՝ հնչեցնելով առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի ուղերձը։  

Հակոբյանն ավելացրեց, որ վերջին տարիներին հայկական բժշկական հաստատությունների տեխնիկական սպառազինման մակարդակը նկատելիորեն բարձրացվել է, ոլորտում ներդրվել են նոր մեթոդներ ու տեխնոլոգիաներ։  

Նրա խոսքերով՝ միջազգային համագործակցության շրջանակներում բարձրացվել է բժիշկների պրոֆեսիոնալիզմի մակարդակը։

Սակայն, Հակոբյանի խոսքերով, Հայաստանում առողջապահության ոլորտում դեռ մնում են մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար Առողջապահության նախարարությունը պետք է մոբիլիզացնի ու միավորի միջազգային կազմակերպությունների, բժշկական ու դեղագործական ընկերությունների, ինչպես նաև անհատների ջանքերը, և այս ցուցահանդեսը մեծապես նպաստում է դրան։

Ցուցահանդեսը նախատեսված է բժշկական հաստատությունների ղեկավարների, գիտական աշխատակիցների, գործող բժիշկների, ինչպես նաև բժշկական ապրանքների ու ծառայությունների շուկայում աշխատող ներդրողների, ձեռներեցների ու մասնագետների համար։

LOGOS EXPO Center-ը Հայաստանում ցուցահանդեսներ կազմակերպող առաջին ընկերությունն է, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն առաջնային է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում տարբեր ոլորտների, արտադրական, ազգային և միջազգային ցուցահանդեսներ և համաժողովներ կազմակերպելու գործում։ Ամեն տարի LOGOS EXPO Center-ն անցկացնում է 10-12 մասնագիտացված ցուցահանդեսներ, որոնք արտացոլում են տնտեսության դինամիկ զարգացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։